
Մատենադարանը հրավիրում է մասնակցելու «Բժշկական ձեռագրեր․ գիտելիքի թարգմանությունը և փոխանցումը միջկայսերական միջավայրերում» խորագրով միջգիտակարգային աշխատաժողովին։ Աշխատաժողովը նվիրված է միջմշակութային և պատմական համատեքստերում բժշկական գիտելիքի փոխանցման, վերաշարադրման և ձևափոխման գործընթացների ուսումնասիրությանը՝ հայերեն բժշկական ձեռագրային ժառանգության հիման վրա (խրախուսվում է պարսկերեն, արաբերեն, թուրքերեն և դրանց հայատառ տարբերակների ձեռագրային նյութի ընգրկումը նույնպես)։
Տե՛ս մանրամասները:
