ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՍՐԲԱԳՈՐԾ ՁԵՌՔԵՐ» ԳՐՉԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱՆՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ 17-ՐԴ ԴԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

17-18-րդ դարերի Սյունիքի, Նախիջևանի և Արցախի միանձնուհիների գործն ու ավանդը գրեթե մոռացված են։ Մինչդեռ, կուսանոցներն ու այնտեղ ստեղծված ձեռագրերը հայ հոգևոր և մշակութային ժառանգության եզակի դրսևորումներ են։ Ձեռագրերը կույսերի սրբագործ ձեռքերով ստեղծված միակ վկայություններն են, որոնք ներկայացնում են նրանց կյանքը, գործը, ինչպես նաև տարածաշրջանի պատմությունն ու միջավայրը:

Այս ցուցադրությունը յուրատեսակ վերաիմաստավորումն է հայ հոգևոր անցյալի մի նշանակալի գանձարանի:

Կիսվել