«ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔ

Քառօրյա դասընթացի շրջանակում մասնագետները սյունեցի աշակերտներին են ներկայացրել Մատենադարանի պատմությունը, ցուցադրությունը, ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը։ Վարպետաց դասերի ընթացքում ձեռագրի մանրակերտի վրա երեխաներն ուսումնասիրել են մատյանների կազմման, վերականգնման գաղտնիքները, գրել են եղեգնյա գրչով և վերականգնման բաժնի մասնագետի հետ սովորել են ճիշտ վերականգնել գրքերի վնասված թերթերը։Ծրագրի նպատակներից է սահմանամերձ բնակավայրերի դպրոցականների մոտ հետաքրքրություն ու սեր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ՓԻԼԻՍՈՓԱ ԿԱՐԵՆ ՍՎԱՍՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ և Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի համակարգմամբ Շվեյցարիայի Բազել քաղաքից Մատենադարան է տեղափոխվել անվանի փիլիսոփայի մեծարժեք գրադարանի բացառիկ հրատարակությունների հերթական խմբաքանակը։ Դրանք ներառում են գերմանական դասական փիլիսոփայության և գրականության գլուխգործոցներ, ինչպես նաև 19-րդ դարում հրատարակված եզակի նմուշներ։Հիշեցնենք, որ 2025 թ-ին Մատենադարանի տնօրենի և Կարեն Սվասյանի տիկնոջ

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

2025թ.-ի սեպտեմբերի 30-ին բժիշկ Հարություն Մինասյանը Մատենադարանին է հանձնել պատմաբան Գայանե Պինգիրյանի և նրա ամուսնու՝ կենսաբան Գուրգեն Ավագյանի անձնական արխիվները: Արխիվները պարունակում են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն ձեռագիր և մեքենագիր աշխատություններ՝ հոդվածներ, սեղմագրեր, լուսանկարներ, հայ և օտարալեզու գրքերի ֆոտոպատճեններ, ֆոտոժապավեններ:

Կիսվել