ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է FUNDAÇÃO CALOUSTE GULBENKIAN ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՏՈՆԻՈ ՖԵՅՋՈՅԻՆ
2026 թ. մարտի 24-ին Լիսաբոնում Մատենադարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի ղեկավարության, հիմնադրամի աշխատակիցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպել է Հիմնադրամի Հայ համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը: Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը միջազգային գիտական համագործակցության, ձեռագրերի վերականգնման, ցուցադրության և ռազմավարական այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կարևորվել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի հրատարակման

