ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱՎՈՐ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
2026 թ. մարտի 12-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Tovmasyan Foundation-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։ Համագործակցությունը կմեկնարկի հայոց միջնադարի մեծանուն գիտնական բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ (աշխատասիրությամբ՝ Մատենադարանի բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի)։ Այս

