ՎԱՀԵ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը ս.թ. մարտի 16–19-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բանախոսություններով հանդես է եկել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի Հայագիտական հետազոտությունների կենտրոնում Այցի շրջանակում Վահե Թորոսյանը հանդիպել է համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Նանդոր Բիրհերի և Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բալինտ Կովաչի ու դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

