«ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ․ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցները՝ բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի գլխավորությամբ, ապրիլի 6-10-ը Ռուսաստանի պետական գրադարանում մասնակցել են «Փաստաթղթի վերականգնում․պահպանողականություն և նորարարություն» 8-րդ միջազգային գիտագործնական համաժողովին

Գայանե Էլիազյանը ներկայացրել է «Մատենադարանի հանձնառությունը հայկական սփյուռքի ձեռագրական ժառանգության պահպանման գործում» թեմայով զեկուցում։

Ավագ վերականգնողներ՝ Արթուր Պետրոսյանն ու Արտավազդ Այվազյանը ֆորումին հանդես են եկել «Մատենադարանի վերականգնողական թղթի» վերաբերյալ զեկույցներով։

Համաժողովն ընթացել է Եվրասիայի գրադարանային ասամբլեայի և ԱՊՀ մասնակից երկրների միջպետական հումանիտար համագործակցության ֆոնդի հովանու ներքո։

Կիսվել