2026 Թ. ԱՊՐԻԼԻ 22-24-Ը ԻՏԱԼԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀՌՈՄՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐևԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Աշխատաժողովին մասնակցել են Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ՝ ներկայացնելով Սուրբ Գիրքը և դրա հետ սերտորեն փոխկապակցված բնագրերը հայերեն ձեռագրական ավանդությունում:

Մասնակիցներից 15-19-րդ դդ. հայ մատենագրության բաժնի վարիչ Աննա Օհանջանյանը և 5-14-րդ դդ. հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող Գառնիկ Հարությունյանը համատեղ կարդացել են «Շարժունության մոդելներ տասնյոթերորդ դարում. հայերեն ձեռագիր ամբողջական Աստվածաշնչի կազմության երկու նախաձեռնություն» վերնագրով զեկուցում:

Գրչության կենտրոնների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Անուշ Սարգսյանը կարդացել է «Պատմության պատկերում. 1620–1630-ականներին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանին հայկական Աստվածաշնչերի նվիրաբերման դեպքի ուսումնասիրություն» խորագրով զեկուցում:

Ձեռագրագիտության և 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող Նարինե Վարդանյանը հանդես է եկել ««Գիրք ընթերցուածոց»-ը հայերեն մատենագրական աղբյուրներում» խորագրով զեկուցմամբ:

Ա. Օհանջանյանի, Գ. Հարությունյանի և Ա. Սարգսյանի մասնակցությունը եղել է Մատենադարանի շահած «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» թեմայով ծրագրի շրջանակում (24WS-6F010)։

Ն. Վարդանյանի մասնակցությունն աշխատաժողովին հովանավորել է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի անհատական դրամաշնորհային ծրագիրը:

Կիսվել