ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վախթանգ Աբրահամյանը ծանոթացել է Մատենադարանի ցուցադրություններին, այցելել վերականգնման նոր լաբորատորիաներ, մասնավորապես, ծանոթացել՝ «ԱրարատԲանկի» հովանավորությամբ բացված ձեռագրերի կենսաքիմիական հետազոտման լաբորատորիային և բանկի աջակցությամբ տեղադրված անվտանգության արտաքին համակարգին։ Մատենադարանի տնօրենությունը մասնակցել է նաև բանկի 35-րդ տարեկան հաշվետու նիստի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ Երկուստեք կարևորվել է վճռականությունը՝ հետայսու ևս գործակցել գրավոր ժառանգության պահպանման և

Կիսվել

SOTHEBY’S ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 14-17-ը Հայաստան են ժամանել միջազգային հեղինակավոր Sotheby’s Collectors Group-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA) տարածաշրջանի ղեկավար Ալինա Դեյվին և Sotheby’s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը։ Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը, գիտահետազոտական և վերականգնողական գործունեությանը, ինչպես նաև Մատենադարանի միջազգային համագործակցության ծրագրերին։ Այցը կարևոր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ՄՏՔԱՐԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋև ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, որոնք միտված են Մատենադարանում ձևավորվող գիտական արդյունքի, հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանը, կրթական և գիտահանրամատչելի բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև հանրային բանախոսությունների, քննարկումների, հարցազրույցների և մեդիա նախագծերի կազմակերպմանը։ Համագործակցության նպատակը ժամանակակից հաղորդակցական և կրթական գործիքների միջոցով գիտական և մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ “SUMMER SYMPOSIUM ON ORIENTAL CHRISTIAN AND ARMENIAN STUDIES” ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Մատենադարանի գիտաշխատողներ Արսեն Հարությունյանը, Սեդա Մանուկյանը, ԱնիԺ. Ավետիսյանը, Քնար Հարությունյանը, Տաթևիկ Մանուկյանը, Սեյեդեհնասիմ Ֆաթեմին,Դավիթ Ղազարյանը, Գայանե Ճաղարյանը, Օվսաննա Խաչատրյանը և ԹամարաՊողոսյանը հունիսի 1-3-ին Գերմանիայի Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվանհամալսարանում մասնակցել են Մեսրոպ հայագիտական կենտրոնի նախաձեռնած“Summer Symposium on Oriental Christian and Armenian Studies” գիտաժողովին:Արևելագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող, պ.գ.թ. Սեյեդեհնասիմ Ֆաթեմին եւՁեռագրատան վարիչ, արվ. թ. Դավիթ Ղազարյանը հանդես

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ «ՄՈՒՆԵՏԻԿ» ՀԱՆԴԵՍԻ ՀԱՄԱՐԸ

Լույս է տեսել հայ-լեհական հասարակական, հոգևոր, կրթական ու վերլուծական «Մունետիկ» հանդեսի վերջին համարը, որտեղ ներկայացված է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի այցը Լեհաստանի Յագելոնյան համալսարան։ Համալսարանում տեղի է ունեցել Սադոկ Բարոնչի անվան Լեհահայերի պատմության ուսումնասիրության կենտրոնի բացումը։ Արա Խզմալյանը դարձել է Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Հայ-լեհական հասարակական կոմիտեին և հանդեսի խմբագրությանը`

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «CATALOGUE OF THE ARABIC GARSHUNI MANUSCRIPTS AND FRAGMENTS OF THE MATENADARAN» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Peeters Publishers-ի հեղինակավոր Corpus Scriptorum Christianorum Orientalium շարքում լույս է տեսել Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող Էսթեր Պետրոսյանի «Catalogue of the Arabic Garshuni Manuscripts and Fragments of the Matenadaran (Yerevan)» ուսումնասիրությունը։ Այն նվիրված է Մատենադարանի ասորատառ արաբերեն (գարշունի) ձեռագրերի և պատառիկների նկարագրությանը և քննությանը։ ԺԷ–Ի դարերի այս աղբյուրներում ներկայացված թեմաներն ու գրական ժանրերը բազմազան են։ Դրանց

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿ

2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահազար զբոսաշրջիկներին, այլև հոգալու Մատենադարանի աշխատակիցների առաջին անհրաժեշտության առողջական կարիքները։ Սենյակը համալրվել է առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված թույլատրելի դեղորայքով և բժշկական գույքով։ Սա ևս մեկ քայլ է Մատենադարանի թանգարանային գործունեության կատարելագործման և թանգարանային ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Կիսվել

ՆՈՐ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկայացուցիչ արքայազն Դանի Բադավին և Գրեմմի մրցանակակիր երգիչ Մոհոմբին: Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է ընծայաբերել Ք .ա. 1750-1712-ով թվագրվող կավե սալիկի վրա գրված աքքադերեն պայմանագիր։ Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում:

Կիսվել

«ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԲԱՑ ԿԱՆՉ

Գիտաժողովի կազմակերպիչներ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ISFNR (The International Society for Folk Narrative Research) Հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգում «Հմայությունն ու ձեռագրերը» ISFNR-ի (Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպություն) Charms, Charmers and Charming («Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն») հանձնաժողովի 18-րդ միջազգային գիտաժողով Երևան, Հայաստան, հոկտեմբերի 14–17, 2026 թ. Գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ զեկուցումների հայտերի ներկայացման

Կիսվել

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սկսվում է հունիսի 23-ից 9–12 տարեկանների համար Այս ամառ Մատենադարանը նորից բացում է իր դռները երեխաների առաջ՝ նրանց տեղափոխելով զարմանահրաշ մի աշխարհ՝ լի ձեռագրերով, մշակույթով ու արվեստով։ Երբ․ Երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00–16:00 Որտեղ․ Մատենադարան Տևողությունը․ 3 շաբաթ (կարելի է մասնակցել 1 կամ 2 շաբաթով, նույնիսկ 1 օրով ) ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ Ամեն օր՝ նոր բացահայտում,

Կիսվել