ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿ

2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահազար զբոսաշրջիկներին, այլև հոգալու Մատենադարանի աշխատակիցների առաջին անհրաժեշտության առողջական կարիքները։ Սենյակը համալրվել է առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված թույլատրելի դեղորայքով և բժշկական գույքով։ Սա ևս մեկ քայլ է Մատենադարանի թանգարանային գործունեության կատարելագործման և թանգարանային ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Կիսվել