ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՖՐԱՆՑԻՍԿՈ ԶՈՒՐՅԱՆԸ
«Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստ» ցուցահանդեսն այժմ Մադրիդի մշակութային կարևորագույն իրադարձություններից է (գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 21-ը)։ Ցուցահանդեսին ներկայացված են Մատենադարանից բերված ամենանշանակալի գեղարվեստական և մատենագրական գանձերից ընտրված բացառիկ նմուշներ՝ իսպանացի հանրությանը ընձեռելով բացառիկ հնարավորություն տեսնելու այս եզակի նմուշները, որոնցից շատերը նախկինում երբևէ չեն լքել Հայաստանի սահմանները։Ցուցահանդեսը հիանալի պատուհան է բացում դեպի


