ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ «ՄՏՔԱՐԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋև ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հուշագրով նախատեսվում է համատեղ ծրագրերի իրականացում, որոնք միտված են Մատենադարանում ձևավորվող գիտական արդյունքի, հայկական գրավոր ժառանգության հանրահռչակմանը, կրթական և գիտահանրամատչելի բովանդակության ստեղծմանը, ինչպես նաև հանրային բանախոսությունների, քննարկումների, հարցազրույցների և մեդիա նախագծերի կազմակերպմանը։ Համագործակցության նպատակը ժամանակակից հաղորդակցական և կրթական գործիքների միջոցով գիտական և մշակութային ժառանգությունը հանրության լայն շրջանակներին հասանելի դարձնելն է։


