ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԿԱ ՖՈՍԿԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի ղեկավար Նազենի Ղարիբյանը, նույն բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը և Արխիվագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Անի Պետոյանը մայիսի 14-ին եւ 15-ին մասնակցել են Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ասիայի և Միջերկրածովյան Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետի կազմակերպած միջազգային երկու աշխատաժողովի՝ նվիրված հայագիտության և կովկասագիտության հարցերին և հայկական ու

