ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԵՎԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ
Մատենադարանում տեղի է ունեցել «Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողով, որը նվիրված էր վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։ Ուսումնասիրությունների առանցքում ձեռագիր Աստվածաշունչն էր, դավանաբանական, քարոզխոսական և սրբախոսական գրականությունը։ Աշխատաժողովը միավորում էր օսմանագետների, հաբսբուրգյան


