ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԵՎԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանում տեղի է ունեցել «Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողով, որը նվիրված էր վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։ Ուսումնասիրությունների առանցքում ձեռագիր Աստվածաշունչն էր, դավանաբանական, քարոզխոսական և սրբախոսական գրականությունը։ Աշխատաժողովը միավորում էր օսմանագետների, հաբսբուրգյան

Կիսվել

«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մատենադարանի հավաքածուները համալրվել են արժեքավոր ձեռագրերով, հմայիլներով և գրքերով: Առլեթ Էսքանդարին Մատենադարանին է ընծայաբերել Էլվիրա Թադևոսյանին և Արտավազդ Աղաբեկյանին պատկանող մեկ ձեռագիր ժապավինաձև հմայիլ (17-րդ դարի վերջ, գրիչ՝ Նիկողաոս երեց), և 1718 թվականի մեկ տպագիր ժապավինաձև Հմայիլ: Վիեննայից Մարգարիտ Պատմագրեանը նվիրաբերել է մեկ արժեքավոր ձեռագիր (Ժողովածու, 19-րդ դարի երկրորդ կես): Արմեն Սարգսյանը (Սարգսյան Ա., Շ.,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԳՐԵՏԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԱՊՐԻԼԻՆ ԳՈՐԾՈՒՂՎԵԼ Է ԱՄՆ ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

Մատենադարանի Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի գիտաշխատող Գրետա Գասպարյանը 2026 թ. ապրիլի 10-11-ին մասնակցել է ԱՄՆ Միչիգանի համալսարանի Հայագիտական կենտրոնի կազմակերպած հոբելյանական 15-րդ միջազգային աշխատաժողովին։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է «Գեղարվեստական փոխակերպումները և սփյուռքի ինքնությունը Նոր Ջուղայի ձեռագրական ավանդույթում» խորագրով գիտական զեկուցումը, որը հիմնված էր Մատենադարանի հավաքածուի հինգ ձեռագրի համադրական վերլուծության վրա: Ապրիլի 19-28-ը Գրետա Գասպարյանը հետազոտություն

Կիսվել

2026 Թ. ԱՊՐԻԼԻ 22-24-Ը ԻՏԱԼԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՀՌՈՄՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՄԵՐՁԱՎՈՐԱՐևԵԼՅԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Աշխատաժողովին մասնակցել են Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ՝ ներկայացնելով Սուրբ Գիրքը և դրա հետ սերտորեն փոխկապակցված բնագրերը հայերեն ձեռագրական ավանդությունում: Մասնակիցներից 15-19-րդ դդ. հայ մատենագրության բաժնի վարիչ Աննա Օհանջանյանը և 5-14-րդ դդ. հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող Գառնիկ Հարությունյանը համատեղ կարդացել են «Շարժունության մոդելներ տասնյոթերորդ դարում. հայերեն ձեռագիր ամբողջական Աստվածաշնչի կազմության երկու նախաձեռնություն» վերնագրով զեկուցում:

Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

«Այցելելով Մատենադարան՝ հասկացանք, որ Հայաստանը եվրոպական պատմություն ունի», — իր ելույթում մասնավորաբար նշել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Այս ժողովածուն ամփոփում է 2011–2025 թվականների «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինարի շրջանակում ներկայացված հատընտիր զեկուցումները, որոնք պահպանել են իրենց գիտական նշանակությունն ու արդիականությունը մինչև օրս: Հոդվածների զգալի մասը հրապարակվում է առաջին անգամ, դրանք ունեն թեմատիկ լայն ընդգրկում, անդրադառնում են գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտի բազմաթիվ խնդիրների

Կիսվել