ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՖՐԱՆՑԻՍԿՈ ԶՈՒՐՅԱՆԸ

«Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստ» ցուցահանդեսն այժմ Մադրիդի մշակութային կարևորագույն իրադարձություններից է (գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 21-ը)։ Ցուցահանդեսին ներկայացված են Մատենադարանից բերված ամենանշանակալի գեղարվեստական և մատենագրական գանձերից ընտրված բացառիկ նմուշներ՝ իսպանացի հանրությանը ընձեռելով բացառիկ հնարավորություն տեսնելու այս եզակի նմուշները, որոնցից շատերը նախկինում երբևէ չեն լքել Հայաստանի սահմանները։
Ցուցահանդեսը հիանալի պատուհան է բացում դեպի հայկական մշակույթ, պատմություն և ձեռագրարվեստի դարավոր ավանդույթ։ Սա այնպիսի փորձառություն է, որը պարզապես չի կարելի բաց թողնել։ Վստահաբար խորհուրդ եմ տալիս ժամանակ հատկացնել՝ վայելելու յուրաքանչյուր ձեռագիր՝ ցուցադրության նրբաճաշակ ձևավորման և հայկական ավանդական երաժշտության ուղեկցությամբ, և հետագայում շարունակել բացահայտել այս հնագույն մշակույթի հարուստ պատմությունը։

Կիսվել