«ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԲԱՑ ԿԱՆՉ


Գիտաժողովի կազմակերպիչներ՝

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ

ISFNR (The International Society for Folk Narrative Research)

Հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգում

«Հմայությունն ու ձեռագրերը»

ISFNR-ի (Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպություն) Charms, Charmers and Charming («Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն») հանձնաժողովի 18-րդ միջազգային գիտաժողով


Երևան, Հայաստան, հոկտեմբերի 14–17, 2026 թ.

Գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ զեկուցումների հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարածգվում է մինչև 2026 թվականի հունիսի 28-ը։

Գիտաժողովն անցկացվելու է Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպության «Հմայիլների, հմայիլագործների և հմայիլագործության» հանձնաժողովի և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Գիտաժողովը տեղի կունենա Երևանում (Մատենադարան)՝ 2026 թվականի հոկտեմբերի 14–17-ը:

Գիտաժողովը նվիրված է ժապավինաձև հմայիլներին, աղոթքներին և դրանց կիրառման եղանակներին (առանց որևէ աշխարհագրական կամ ժամանակագրական սահմանափակումների):

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են՝

• Ձեռագիր ժառանգություն
• Տպագիր ժառանգություն
• Մանրանկարչություն
• Պետական և մասնավոր հավաքածուների ժապավինաձև հմայիլներ

Հատուկ բանախոսությամբ կներկայացվի Մատենադարանում պահվող ձեռագիր ժապավինաձև հմայիլների ցուցակը: Գիտաժողովի շրջանակում տեղի կունենա ձեռագիր ժապավինաձև հմայիլների ցուցակի պաշտոնական շնորհանդեսը, ինչպես նաև կբացվի Մատենադարանում պահվող հմայիլներին նվիրված բացառիկ ցուցադրություն:

Գիտաժողովի պաշտոնական լեզուն անգլերենն է: Կապահովվի նաև անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

20 րոպե տևողությամբ զեկուցումների համար անհրաժեշտ է ներկայացնել.

• Զեկուցման վերնագիր
• Ամփոփագիր (250 բառ)
• Հակիրճ կենսագրական տեղեկություն

Խնդրում ենք հայտերն ուղարկել հետևյալ էլ․ փոստի հասցեին՝

[email protected]

Մասնակցության վճար չկա: Ճանապարհածախսն ու կեցության ծախսերը հոգում են մասնակիցները:

www.matenadaran.am

https://isfnr.org/special-committees/committee-on-charms-charmers-and-charming/

Կիսվել