
Մատենադարանի գիտաշխատողներ Արսեն Հարությունյանը, Սեդա Մանուկյանը, Անի
Ժ. Ավետիսյանը, Քնար Հարությունյանը, Տաթևիկ Մանուկյանը, Սեյեդեհնասիմ Ֆաթեմին,
Դավիթ Ղազարյանը, Գայանե Ճաղարյանը, Օվսաննա Խաչատրյանը և Թամարա
Պողոսյանը հունիսի 1-3-ին Գերմանիայի Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան
համալսարանում մասնակցել են Մեսրոպ հայագիտական կենտրոնի նախաձեռնած
“Summer Symposium on Oriental Christian and Armenian Studies” գիտաժողովին:
Արևելագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող, պ.գ.թ. Սեյեդեհնասիմ Ֆաթեմին եւ
Ձեռագրատան վարիչ, արվ. թ. Դավիթ Ղազարյանը հանդես են եկել «Վարդի եւ սոխակի
պատկերագրությունը. պարսկական մոտիվների փոխակերպումը հայկական
ձեռագրարվեստում» թեմայով զեկուցմամբ:
Սեյեդեհնասիմ Ֆաթեմիի եւ Դավիթ Ղազարյանի մասնակցությունը գիտաժողովին
հովանավորել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը (Short Term Grant for Armenian
Studies 2026):
Ձեռագրագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Տաթևիկ Մանուկյանը
ներկայացրել է «Կորսված ու ցրված հայերեն ձեռագրերը հայ մամուլի էջերում» թեմայով
զեկուցումը: Գիտաշխատողի մասնակցությունն ապահովել է Մատենադարանը և ՀՀ
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն:
Ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող Օվսաննա Խաչատրյանը հանդես է եկել
«Նախագաղափար օրինակի և հետագա հիշատակարանների, լուսանցագրությունների ու
գրչափորձերի գործառույթը հայկական ձեռագրերում» թեմայով զեկուցմամբ:
Նույն բաժնի գիտաշխատող Քնար Հարությունյանը ներկայացրել է Տաթևիկ Մանուկյանի
և Արա Գասպարյանի հետ համահեղինակած «Ձեռագրացուցակից անդին. հայերեն
ձեռագրերի ներկայացման խնդիրը թվային դարաշրջանում» զեկուցումը։ Ֆինանսական
աջակցությունը՝ National Association for Armenian Studies and Research- NAASR, Dean
Shahinian Fund:
Պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Վիմագրության բաժնի
վարիչ, Մատենադարանի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանը հանդես է եկել
«Երկլեզու վիմագրերի ֆենոմենը հայ վիմագիր ժառանգության համապատկերում»
թեմայով զեկուցմամբ: Գիտաշխատողի մասնակցությունը հովանավորել է Erasmus +-ը:
Ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող Սեդա Մանուկյանը ներկայացրել է
«Հայկական վաղ շրջանի մանրանկարչությունը. նորահայտ պատառիկ-խորաններ»
թեմայով զեկուցումը: Ֆինանսավորումը՝ National Association for Armenian Studies and
Research — NAASR .- the Dean Shahinian Fund և H. Hovnanian Family Foundation Armenia:
Ձեռագրագիտության բաժնի գիտաշխատող Թամարա Պողոսյանը հանդես է եկել «18-րդ
դարի առաջին կեսին Վենետիկում տպագրված աշխարհաբար գրքերի լեզվական
բնութագիրը» զեկուցմամբ: Գիտաշխատողի մասնակցությունը հովանավորել է Գալուստ
Գյուլբենկյան հիմնադրամը:
Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող Անի Ժ. Ավետիսյանը հանդես
է եկել զեկուցմամբ՝ ««Թուհֆե-ի Շահիդի» և «Լյուղաթ-ի Ֆերիշթեօղլու» չափածո
բառարանների հայատառ ձեռագիր օրինակները՝ որպես հայ-թուրքական
բառարանագրական փոխառնչությունների նմուշներ» խորագրով: Գիտաժողովի
մասնակցությունը հնարավոր է դարձել կազմակերպիչների և «Գալուստ Գյուլբենկյան»
հիմնադրամի (Calouste Gulbenkian Foundation) տրամադրած դրամաշնորհի
աջակցությամբ։
Բժշկական և բնագիտական ձեռագրերի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Գայանե
Ճաղարյանը ներկայացրել է «Բազմալեզվությունը 14-րդ դարի հայերեն ձեռագրի
բժշկական եզրաբանության մեջ» թեմայով զեկուցումը: Մասնակցության աջակից՝
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ:
Գիտաժողովի մասնակիցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Մարտին
Լյութերի անվան համալսարանի Մեսրոպ հայագիտական կենտրոնին՝ հանձինս դոկտ.
Կոռնելյա Հորնի և բ.գ.թ. Անի Շահնազարյանի:









