ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վախթանգ Աբրահամյանը ծանոթացել է Մատենադարանի ցուցադրություններին, այցելել վերականգնման նոր լաբորատորիաներ, մասնավորապես, ծանոթացել՝ «ԱրարատԲանկի» հովանավորությամբ բացված ձեռագրերի կենսաքիմիական հետազոտման լաբորատորիային և բանկի աջակցությամբ տեղադրված անվտանգության արտաքին համակարգին։

Մատենադարանի տնօրենությունը մասնակցել է նաև բանկի 35-րդ տարեկան հաշվետու նիստի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։

Երկուստեք կարևորվել է վճռականությունը՝ հետայսու ևս գործակցել գրավոր ժառանգության պահպանման և միջազգայնացման ուղղությամբ։

Կիսվել