ՆՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՆԵՐ․ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՔԱՍԼԻԿԻ «ՍՈՒՐԲ ՀՈԳԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Համալսարանում պատվիրակությանն ընդունել է գրադարանի ղեկավար Հայր Ֆադի Քմէյդը, կազմակերպել է հատուկ շրջայց՝ ներկայացնելով վերականգնման ու թվայնացման բաժինների աշխատանքները։ Շրջայցից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում նախանշվել են համագործակցության առաջիկա ուղղությունները, մասնավորաբար՝ Լիբանանում հայերեն գրավոր ժառանգության վերականգնման համատեղ ծրագրերի, Մատենադարանում գործող արաբատառ ձեռագրերի վերականգնման ու հետազոտման լաբորատորիայի գործունեության, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական գրավոր










