«ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋՆԱԴԱՐԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ»

2024 թվականին լրանում է Մատենադարանի երիտասարդական ամենամյա գիտաժողովի 10-րդհոբելյանական տարին։ Գիտաժողովը փաստել է իր արդյունավետությունն ու բարձր որակը։ Հաշվի առնելով գիտաժողովի բնույթը և կարևորությունը, ինչպես նաև Մաշտոցյան Մատենադարանի դերը հայ միջնադարագիտության բնագավառում՝ որոշվել է ընդլայնել գիտաժողովի շրջանակը: Այն այս տարվանից կանցկացվի նոր՝ «Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողով» խորագրով։ Մատենադարանի միջնադարագիտական գիտաժողովը տեղի կունենա 2024 թ․ նոյեմբերի 28-30-ը։

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 105-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՆՈՒԳՈՐԾ» ԷՔՍՊՈՅԻՆ

Կարիերայի տոնավաճառին Մատենադարանի տաղավարը ներկայացել էր Թորոս Ռոսլինի նկարազարդած Ավետարանի կրկնօրինակով, միջնադարյան ձեռագրերը զարդարող գույների ստացման տարբեր նյութերով, գիտահետազոտական ու գիտատեխնիկական բաժինների մասին պատմող լուսանկարների պաստառներով, «Մատենադարան» հրատարակչությամբ՝ վերջին տարիների լույս տեսած գրքերով: «Ձեռագրի վերականգնում» և «Ծաղկելու արվեստ» կրթական ծրագրերի շրջանակներում Մատենադարանի տաղավարում անց են կացվել նաև դասընթացներ՝ ձեռագրերի վերակագնման ու ծաղկման ուսուցմամբ: Մասնագիտական շփումների

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ «Մատենդարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի երկու աշխատակից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով, պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով: Թանգարանային այցելությունների գլխավոր համակարգող Արմինե Ավագյանն ու զբոսավար Տաթևիկ Ադամյանը պարգևատրվել են թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում անբասիր, երկարամյա աշխատանքային գործունեության համար:

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում մայիսի 18-֊ին Մաշտոցյան Մատենադարանը սիրով հրավիրում է ներկա լինելու մի շարք միջոցառումների։ Օրը խորհրդանշական հիշեցում է թանգարանների արժեքավոր ներդրման մասին` կրթության, մշակույթի և ժառանգության պահպանման գործում։ Այս տարի ԻԿՕՄ-ի կողմից որպես թեմա ընտրվել է «Թանգարաններ,կրթություն և հետազոտություն» խորագիրը: Տոնի առիթով Մատենադարանն աշխատելու է սովորական ռեժիմով` մինչև երեկոյան 18։00։18։00-֊ից 19։00 փակ են

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ Պ.Գ.Թ., ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԼՈՒՍԻՆԵ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ «ՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՒ ԾԻՍԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում ներկայացված է վանականության կարգերի հաստատումը Հայաստանում՝ կապադովկյան և եգիպտական ազդեցությամբ: Համախմբված և վերլուծված են այն կանոնները, որոնք կիրառվել են հայկական վանքերում: Ներկայացված են անապատականների ու վանականների ուտեստը և Սեղան օրհնելու կարգը: Լուսաբանված են հայկական սկզբնաղբյուրների վկայությունները Վանական ուխտադրության ծիսակարգերի մասին, և վերլուծված է սույն ծեսերի բովանդակությունը:​ Խմբագիր՝​ պատմական գիտությունների դոկտ., պրոֆ. Կարեն Մաթևոսյան Գիրքը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ և ԱՌևՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՎԱԼԴԻՍ ԴՈՄԲՐՈՎՍԿԻՍԸ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ, այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել նոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել արխիվապահոց և Վերականգնման բաժին:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ, Ն.Գ. ՊԱՐՈՆ ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԸ

Հյուրերը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել հայ և այլալեզու ձեռագրերի նմուշներին: Դեսպանին ներկայացվել է նաև Մատենադարանի արխիվի, թվայնացման ու ձեռագրերի վերականգնման բաժինների աշխատանքը: Այցի ավարտին կայացել է առանձնազրույց: Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի ջանքերը գրավոր ժառանգության պահպանման գործում և պատրաստակամություն հայտնել համագործակցել բոլոր հնարավոր ծրագրերով։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ԲԱՆ. ԳԻՏ. ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՅԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ «ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ․ ՈՐՍԸ, ԽՆՋՈՒՅՔՆ ՈՒ ՍՆՆԴԱՅԻՆ ԿՈԴԵՐԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍՈՒՄ ԵՎ ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում հայ միջնադարյան գրականության և «Սասնա ծռեր» դյուցազներգության համեմատական քննությամբ ներկայացվում են էպիկական ու գրական հերոսների սննդի հայթայթման ձևերը և հատկապես որսորդությունը, սննդային նախապատվությունները, հիշատակվող կերակրատեսակների օգտագործման կերպն ու ժամանակը։ Անդրադարձ է կատարվում կերակրատեսակների ու սննդային կոդերի կենցաղային, ծիսական ու գեղարվեստական նշանակությանն ու գործառույթներին։ Խմբագիր՝ բան. գիտ. դոկտոր Գոհար Մուրադյան Գիրքը տպագրվել է «Առատաշեն վայների»

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՀԱՄՄԱԴ ՄԵՀԴԻ ԻՄԱՆԻՓՈՒՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՄԵՀԴԻ ՍՈԲՀԱՆԻՆ՝ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Բարձրաստիճան հյուրերը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ շրջել են Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում, ծանոթացել պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանին նվիրված նորաբաց ցուցադրությանը, հայ և օտարալեզու ձեռագրական ցուցանմուշներին, ինչպես նաև ձեռագրերի վերականգնման աշխատանքներին։ Այցի ավարտին Արա Խզմալյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարին Մատենադարանի պատվիրակության Իրան կատարած այցի արդյունքները և տարվա իրականացված համատեղ ծրագրերը: Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՊԱՏԿԵՐԻ ՊՈԵԶԻԱՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ` ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՍԿԱՀԱՅ ՆԿԱՐԻՉ ԱՆԴՐԵ ՍԵՎՐՈՒԳՅԱՆԻ 130-ԱՄՅԱԿԻՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այս ցուցադրությունը համարել է երկու քաղաքակրթությունների ու մշակութային պատկանելության համերաշխության դրսևորում։ Միևնույն ժամանակ այն արտացոլում է Մատենադարանի տնօրենության որդեգած քաղաքականությունը՝ դիվերսիֆիկացնել ցուցադրությունները։ «Պատկերի պոեզիան» ցուցադրությանը բացառիկ ձեռագրական ցուցանմուշներից բացի առաջին անգամ պահոցներից հանվել ու հանրությանն են ներկայացվում Անդրե Սևրուգյանի ստեղծագործական տարբեր փուլերին պատկանող հաստոցային գեղանկարներ։ Ցուցադրությունը կայացել է Մայր Աթոռ Սուրբ