ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԻՆ ՀՈՒՆԱՐԵՆԻ ԵՎ ԼԱՏԻՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Մատենադարանը հայտարարում է հին հունարենի և լատիներենի դասընթացներ և՛ Մատենադարանի աշխատակիցների, և՛ բոլոր ցանկացողների համար։

Դասերը վարելու է բանասիրական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող և Սանկտ-Պետերբուրգի համալսարանի դասական բանասիրության երկարամյա դասախոս Վսեվոլոդ Զելչենկոն։

Դասերն անցկացվելու են ռուսերեն, անհրաժեշտության դեպքում՝ նաև անգլերեն և ֆրանսերեն։

Դասընթացների մանրամասն նկարագրությունը տե՛ս այստեղ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ը: Գրանցվելու համար լրացրեք այս ձևաչափը:

Կիսվել