Մատենադարանի արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով՝ գրող, բանաստեղծ, գրականագետ, մշակութաբան Կոստան Զարյանի (Կոստանդին Քրիստափորի (Խաչատուրի) Եղիազարյանի) արխիվային ֆոնդով:
Կոստան Զարյանի արխիվային փաստաթղթերն ընդգրկող բազմաշերտ ու հարուստ այս ֆոնդը պատկերացում է տալիս գրողի կյանքի, անցած բարդ ու դժվարին ուղու մասին։ Ֆոնդի հիմնական բաժինն են կազմում նրա չափածո և արձակ ստեղծագործությունները՝ լինեն դրանք բանաստեղծություն, պոեմ, վեպ, պատմվածք, նովել, դրամերգ, էսսե, հոդված, օրագրություն, թե գրականությանը, արվեստին և համաշխարհային մշակույթին վերաբերող ուսումնասիրություններ և գրառումներ։ Ֆոնդում տեղ են գտել նաև հեղինակի կյանքին ու գործունեությանը վերաբերող փաստաթղթեր ու վավերագրեր, գրած, ստացած նամակներ, նրա մասին գրված հոդվածներ, կարծիքներ, ուսումնասիրություններ, հարազատներին առնչվող նյութեր։ Ֆոնդում իրենց ուրույն տեղն ունեն Զարյանի և նրա հարազատների լուսանկարները, նրա գրաֆիկական գործերը, մամուլում հրատարակված նյութերը, գրքերը, կան նաև այլ անձանց վերաբերող նյութեր ու նամակներ և այլն։
Ֆոնդը ընդգրկում է 3226 միավորով 4311 արխիվային փաստաթուղթ, այդ թվում՝
- Ստեղծագործություններ
ա) բանաստեղծություն, պոեմ, ասք, դյուցազներգություն՝ № 1-538,
բ) վեպ, պատմվածք, նովել, էսսե, թատերգություն՝ № 539-610ա-բ ,
գ) հոդված, խոսք, բանասխոսություն, ուսումնասիրություն, ռեպորտաժ, ելույթ՝ № 611ա-բ -695ա-բ,,
դ) գրառում, խոհագրություն, նոթ, դասախոսություն՝ № 696-810։ - Կոստան Զարյանին վերաբերող հոդված, ատենախոսություն, ակնարկ, հաղորդում, կարծիք՝ № 811-838։
- Նամակներ
ա) գրած՝ № 839-1036,
բ) ստացած՝ № 1037-1937,
գ) Կոստան Զարյանի հարազատների՝ այլ անձանց գրած և ստացած՝ № 1938-2042ա-բ։ - Կոստան Զարյանի կյանքին և գործունեությանը վերաբերող փաստաթղթեր, վավերագրեր՝ № 2043-2154։
- Կոստան Զարյանի հարազատների փաստաթղթեր, վավերագրեր՝ № 2155-2202։
- Այլ անձանց նյութեր
ա) ստեղծագործություն, հոդված, հարցազրույց՝ № 2203-2262,
բ) նամակներ՝ № 2263-2296։ - Լուսանկարներ
ա) Կոստան Զարյանին, հարազատներին և այլ անձանց ներկայացնող՝ № 2297-2543,
բ) Հայաստանի խորհրդայնացման շրջանին (1920-ական թվականներ) վերաբերող՝ № 2544ա-բ-2550։ - Գրաֆիկական աշխատանքներ, գրքերի, հանդեսների կազմերի ձևավորումներ՝ № 2551-2630։
- Ձայներիզներ, տեսաերիզներ, խտասկավառակներ՝ № 2631ա-բ-2640։
- Տպագիր նյութեր
ա) մամուլ՝ № 2641-2956,
բ) ամսագիր, առանձնատիպ, բյուլետեն՝ № 2957-3136,
գ) գրքային լուսապատճեն՝ № 3137-3190ա-գ ,
դ) գիրք, ալբոմ, քարտեզ՝ № 3191-3226։
Մշակող՝ Ա. Բոյաջյան
Անգլերեն (203 փաստաթուղթ), իտալերեն (187 փաստաթուղթ), օսմաներեն (2 փաստաթուղթ) նյութերի հայերեն անոտացումը՝ Տաթև Շաղբաթյանի, Անի Պետոյանի և Անահիտ Թովմասյանի։
Բաժնի վարիչ Ա. ՄԱԼԽԱՍՅԱՆ
