
Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցները՝ բաժնի ղեկավար Գայանե Էլիազյանի գլխավորությամբ, ապրիլի 6-10-ը Ռուսաստանի պետական գրադարանում մասնակցել են «Փաստաթղթի վերականգնում․պահպանողականություն և նորարարություն» 8-րդ միջազգային գիտագործնական համաժողովին
Գայանե Էլիազյանը ներկայացրել է «Մատենադարանի հանձնառությունը հայկական սփյուռքի ձեռագրական ժառանգության պահպանման գործում» թեմայով զեկուցում։
Ավագ վերականգնողներ՝ Արթուր Պետրոսյանն ու Արտավազդ Այվազյանը ֆորումին հանդես են եկել «Մատենադարանի վերականգնողական թղթի» վերաբերյալ զեկույցներով։
Համաժողովն ընթացել է Եվրասիայի գրադարանային ասամբլեայի և ԱՊՀ մասնակից երկրների միջպետական հումանիտար համագործակցության ֆոնդի հովանու ներքո։



