

Կրակովի Յագելոնյան համալսարանի Պատմության ինստիուտի Սադոկ Բառոնչի անվան «Լեհահայերի պատմության ուսումնասիրության կենտրոնի» հրավերով Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը եւ «Միջնադարյան արվեստի ուսումնաիրման բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը նոյեմբերի 4-5-ը մասնակցել են «Աղբյուրներ, ներշնչումներ, վերլուծություններ. լեհահայոց պատմության սկզբնաղբյուրների ուսումնասիրության արդի վիճակը և ապագա հետազոտությունների հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին։
Վահե Թորոսյանը ներկայացրել է «Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ որպես միջազգային գիտական համագործակցության, նոր հնարավորություններ և հեռանկարների հարթակ», իսկ Լուսինե Սարգսյանը՝ «Լեհաստանի հայ մտավորական Ստեփանոս Ռոշքան եւ նրա ժառանգությունը Ռումինիայում» զեկուցումները։
