![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/02/331554249_1470073613735453_935445997187082004_n-1024x683.jpg)
Փետրվարի 15-ին հունարենի համաշխարհային օրվա շրջանակներում Հայաստանի հունական համայնքների միության և Մաշտոցյան Մատենադարանի համագործակցությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ «Զրույց հին հունարենի շուրջ» խորագրով։
Բանախոսներն էին Մատենադարանի Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի վարիչ Արամ Թոփչյանը և Թարգմանական մատենագրության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը։ Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի հյուպատոս Էմմանուիլ Ասիմակոպուլոսը, ում Արամ Թոփչյանը նվիրեց վերջերս հրատարակված Հոմերոսի «Իլիական» գիրքը։