![](https://matenadaran.am/wp-content/uploads/2023/03/333235628_3080016512291011_3647763466682362786_n-1024x689.jpg)
Մաշտոցյան Մատենադարանն ու «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամը երախտագիտություն են հայտնում «Առատաշեն Վայների» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Վահան Եղոյանի, հիմնադրամի ծրագրերին ցուցաբերած աջակցության համար:
«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկ Համբարձումյանի և գործարար Վահան Եղոյանի միջև կնքված պայմանագրի համաձայն, բարերարի նվիրատվությունը կուղղվի Մատենադարանի հրատարակչական նախագծերի իրականացմանը: