ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Լիբանանահայ նկարչուհին բատիկ տեխնիկայով վերարտադրում է հայկական մատենագրության, մանրանկարչության, զարդանկարչության և զարդագրության պատմություն։ Նա իր «Սաղարթ» հավաքածուից Մատենադարանին է նվիրել «Անմահություն» ստեղծագործությունը։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ առաջիկայում Մատենադարանում կազմակերպել թեմատիկ ցուցադրություն։

Կիսվել

«ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ》ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ծրագիրը ներառում է՝ Տեսական հատված Գործնական հատված Թեմատիկ շրջայց Մատենադարանում Ծրագրի տեսական հատվածում աշակերտներին կներկայացվի՝ հին ժամանակներում որտեղ և ինչ պայմաններում են պահվել ձեռագրերը, ինչպես են վերականգնվում վնասված ձեռագրերը Մատենադարանում, վերականգնման համար նախատեսված ինչպիսի ժամանակակից գործիքներ և նյութեր գոյություն ունեն։ Գործնական հատվածում աշակերտները կդառնան փոքրիկ վերականգնողներ և կվերականգնեն վնասված թերթեր։ Աշակերտներըկծանոթանան ձեռագրերի վերականգնման հիմնական եղանակներին,կծանոթանան

Կիսվել

ՀՌՈՄԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ 850-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սույն թվականի նոյեմբերի 30 — դեկտեմբերի 1-ին Հռոմի Քահանայապետական արևելյան ինստիտուտում (Pontificio Istituto Orientale) տեղի ունեցավ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Շնորհների լիություն, մարդասիրության լիություն. Սբ. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում» խորագրով (կազմակերպիչներ՝ Պողոս Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան, Մարկո Բաիս, Ժելկո Փաշա, Զարուհի Պողոսյան, Աբրահամ Տերյան, աջակցությամբ` Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի): Ներկաներին ողջունեցին Քահանայապետական արևելյան

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՎԵՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ԶԱՔԱՐԻԱ ԱՎԱՆՑԻ» ԱԼԲՈՄ-ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ալբոմը նվիրված է Վասպուրականի մանրանկարչության երևելի ներկայացուցիչ Զաքարիա Ավանցու կյանքին, գործունեությանը և արվեստի առանձնահատկություններին։ Մասնավորապես ներկայացված է Մատենադարանի համար 2804 Ավետարանի (1600 թ.) պատկերակազմը, որը նկարչի լավագույն ստեղծագործություններից է։Գիրքը նախատեսված է արվեստաբանների և ընթերցող լայն հասարակայնության համար։ Խմբագիր՝ Կարեն ՄաթևոսյանՁևավորումը՝ Անահիտ Խանզադյանի «Զաքարիա Ավանցի» ալբոմ-ուսումնասիրությունը հրատարակվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հովանավորությամբ:

Կիսվել

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՇԱՐՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11։00-ին, Մատենադարանի տեսասրահում տեղի կունենա տնօրինության հայտարարած բաց դասախոսությունների և աշխատաժողովների շարքի առաջին՝ «Հայերը միջկրոնական և միջդավանաբանական խոսույթներում․ 16-18-րդ դարեր» թեմայով աշխատաժողովը, որի շրջանակում կներկայացվեն զեկուցումներ, կլինեն կլոր-սեղան քննարկումներ: Տե՛ս աշխատաժողովի ծրագիրը։

Կիսվել

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ՆՈՒՅՆ ԳՐՉԻ ԵՐԿՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ: ԴԱՐԵՐ ՏԵՎԱԾ ԱՆՀԱՅՏ ԱՓԵՐՈՒՄ ԴԵԳԵՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԱՌԲԵՐԴԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՏՈՒՆ

Մատենադարանին ընծայաբերված Ձեռագիրը գրվել է Վասպուրականի Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում, որը գտնվում է Նարեկավանքից ոչ հեռու, և բացառիկ է այն հանգամանքով, որ Առբերդի հռչակավոր վանքից պահպանված եզակի ձեռագիր է ու հարուստ է նաև նկարզարդումներով՝ ավետարանիչների պատկերներ, կիսախորաններ, լուսանցազարդեր: Ավետարանը Վասպուրականի մանրանկարչական դպրոցի արժեքավոր նմուշ է: Այժմ ավերակ այս վանքում գրված ու ծաղկված մատյանը միակ վկան

Կիսվել

ԱՎԵԼԻ ՔԱՆ 600 ՏԱՐԻ ԱՆՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԳՐՎԱՆԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ ՁԵՌԱԳԻՐ՝ ԱՌԲԵՐԴԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունը Մատենադարանին է ընծայել 15-րդ դարի մեծարժեք Ավետարան։ Ձեռագիրը Մատենադարանին է հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուն համալրվել է Ստեփանոս (Իզիտ) կրոնավորի ընդօրինակած ևս մեկ Ավետարանով: Ձեռագիրը գրվել է 1405 թ. Նարեկավանքին մերձակա Առբերդի Սուրբ Աստվածածին վանքում։ Մատյանը վանքից պահպանված մեզ հայտնի միակ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ Է ՊԱՀՎՈՒՄ ՄԵԶ ՀԱՍԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՁԵՌԱԳԻՐԸ՝ ԲԱՆԱՆՑԻ «ԾԵՐ» ԱՎԵՏԱՐԱՆԸ

Ձեռագրի գրչության ստույգ տեղն ու ժամանակը հայտնի չեն։ Ըստ հնագրական տվյալների՝ Ավետարանը ենթադրաբար թվագրվում է 7-րդ դարով։ Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։ Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼՈՒ «ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ» ԱՂՈԹԱԳՐՔԻ (50 ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԹԱՐԳՄԱՆՎԱԾ) ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը, Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան ծ. վրդ. Օհանյանը, հայագետ, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանը, Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի վարիչ, բ.գ.դ. Գոհար Մուրադյանը և Հրատարակչության ղեկավար, բ.գ.թ. Հայկ Համբարձումյանը։ Վենետիկից տեսաուղերձով ներկաներին ողջունեցին միաբանության անդամներ Հայր Սերոբ վարդապետ Չամուրլյանը և Հայր Գևորգ աբեղա Սարգսյանը, որը

Կիսվել

ԹԱՄՐԱԶՅԱՆԱԿԱՆ ՕՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԱՄԲՈՂՋԱՑԵԼ Է ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՈՎ

Միջոցառումը մեկնարկեց Արամ Սուքիասյանի՝ «Մարդ֊ակնթարթ» տեսաֆիլմի ցուցադրությամբ: Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Հրաչյա Թամրազյանի մտերիմ ընկերները` գրող, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանը, ինչպես նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը։ Երեկոն եզրափակել է Երևանի պետական կամերային երգչախումբը:

Կիսվել