ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «CATALOGUE OF THE ARABIC GARSHUNI MANUSCRIPTS AND FRAGMENTS OF THE MATENADARAN» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Peeters Publishers-ի հեղինակավոր Corpus Scriptorum Christianorum Orientalium շարքում լույս է տեսել Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատող Էսթեր Պետրոսյանի «Catalogue of the Arabic Garshuni Manuscripts and Fragments of the Matenadaran (Yerevan)» ուսումնասիրությունը։ Այն նվիրված է Մատենադարանի ասորատառ արաբերեն (գարշունի) ձեռագրերի և պատառիկների նկարագրությանը և քննությանը։ ԺԷ–Ի դարերի այս աղբյուրներում ներկայացված թեմաներն ու գրական ժանրերը բազմազան են։ Դրանց

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԵՆՅԱԿ

2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահազար զբոսաշրջիկներին, այլև հոգալու Մատենադարանի աշխատակիցների առաջին անհրաժեշտության առողջական կարիքները։ Սենյակը համալրվել է առաջին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված թույլատրելի դեղորայքով և բժշկական գույքով։ Սա ևս մեկ քայլ է Մատենադարանի թանգարանային գործունեության կատարելագործման և թանգարանային ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Կիսվել

ՆՈՐ ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկայացուցիչ արքայազն Դանի Բադավին և Գրեմմի մրցանակակիր երգիչ Մոհոմբին: Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է ընծայաբերել Ք .ա. 1750-1712-ով թվագրվող կավե սալիկի վրա գրված աքքադերեն պայմանագիր։ Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում:

Կիսվել

«ԿԱԽԱՐԴԱՆՔՆ ՈՒ ՁԵՌԱԳՐԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԲԱՑ ԿԱՆՉ

Գիտաժողովի կազմակերպիչներ՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ISFNR (The International Society for Folk Narrative Research) Հայտերի ներկայացման վերջնաժամկետի երկարաձգում «Հմայությունն ու ձեռագրերը» ISFNR-ի (Ժողովրդական պատումների հետազոտության միջազգային կազմակերպություն) Charms, Charmers and Charming («Հմայիլներ, հմայագործներ և հմայագործություն») հանձնաժողովի 18-րդ միջազգային գիտաժողով Երևան, Հայաստան, հոկտեմբերի 14–17, 2026 թ. Գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ զեկուցումների հայտերի ներկայացման

Կիսվել

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Սկսվում է հունիսի 23-ից 9–12 տարեկանների համար Այս ամառ Մատենադարանը նորից բացում է իր դռները երեխաների առաջ՝ նրանց տեղափոխելով զարմանահրաշ մի աշխարհ՝ լի ձեռագրերով, մշակույթով ու արվեստով։ Երբ․ Երեքշաբթիից ուրբաթ՝ ժամը 12:00–16:00 Որտեղ․ Մատենադարան Տևողությունը․ 3 շաբաթ (կարելի է մասնակցել 1 կամ 2 շաբաթով, նույնիսկ 1 օրով ) ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ Ամեն օր՝ նոր բացահայտում,

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» ՍԵՄԻՆԱՐԻ ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Սեմինարի մասնակից, ԱՄԷ-ի Ջումա Ալ Մաջիդ մշակույթի և ժառանգության կենտրոնի Պահպանման և վերականգնման բաժնի ղեկավար Բասսամ Դաղստանին սեմինարից հետո կրկին այցելել է Հայաստան՝ այս անգամ իր մեծ ընտանիքի հետ։ Այցի շրջանակում նա Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի վերականգնման լաբորատորիային նվիրաբերել է մասնագիտացված նյութեր և նմուշներ, որոնք կարևոր նշանակություն կունենան արաբատառ ձեռագրերի պահպանման և վերականգնման աշխատանքներում։ Մատենադարանը բարձր

Կիսվել

ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄԱԴՐԻԴԻ ԿՈՄՊԼՈՒՏԵՆՍԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՖՐԱՆՑԻՍԿՈ ԶՈՒՐՅԱՆԸ

«Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստ» ցուցահանդեսն այժմ Մադրիդի մշակութային կարևորագույն իրադարձություններից է (գործելու է մինչև 2026 թվականի հունիսի 21-ը)։ Ցուցահանդեսին ներկայացված են Մատենադարանից բերված ամենանշանակալի գեղարվեստական և մատենագրական գանձերից ընտրված բացառիկ նմուշներ՝ իսպանացի հանրությանը ընձեռելով բացառիկ հնարավորություն տեսնելու այս եզակի նմուշները, որոնցից շատերը նախկինում երբևէ չեն լքել Հայաստանի սահմանները։Ցուցահանդեսը հիանալի պատուհան է բացում դեպի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍՐԲԱՑՎԱԾ ԲԵԿՈՐՆԵՐԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՐՏԱՇԱՏԻ ՈՒԹԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑԻՆ. ՉՈՐՐՈՐԴ ԴԱՐԻ ՄԵԾԱԴԻՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄԸ

Ողջույնի խոսքով հանդես են եկել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը։ Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ինչպես նաև գիտության և մշակույթի գործիչներ։ Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է հայ-գերմանական

Կիսվել