ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐՀԻԱՊԱՏԻՎ ՏԵՐ ԳԵՒՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆԸ

Գեւորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը շրջել է Մատենադարանի ցուցասրահներում, այցելել է վերականգնման բաժին, ինչպես նաև Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման նորաբաց լաբորատորիա:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՌԼՈՍ ԿԱՄՊՈՆ

Քննարկվել են ԱՄՆ-ում Մատենադարանում պահվող քրիստոնեական հարուստ ժառանգության հանրայնացման ծրագրերը: Գործադիր տնօրենը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ցուցադրություններին:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ և ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՍՄԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ԱՄՆ ՐԱԹԳԵՐՍ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Մատենադարանի Բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի ղեկավար Հասմիկ Կիրակոսյանը 2026 թվականի մայիսի 14-ին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգային Րաթգերս համալսարանի Աֆրիկյան, Մերձավորարևելյան և Հարավասիական լեզուների և գրականությունների բաժնում (AMESALL) ուսանողների, պրոֆեսորադասախոսկան կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ։ «Հայկական միջնադարյան բժշկական ձեռագրերը և հունա-արաբական, պարսկական բժշկական գիտելիքի փոխանցման ուղիները» վերատառությամբ դասախոսության առանցքում Մատենադարանի բժշկական ձեռագրերն էին,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ և ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ

Այցի շրջանակում Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հյուրերին ներկայացրել է թանգարանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները և ենթակառուցվածքային արդիականացումները, մասնավորապես՝ անվտանգության և պահպանության նպատակով ներդրված նորագույն համակարգերը, Մատենադարանի հարակից տարածքի կանաչապատման նախագիծը և թանգարանի հուշանվերների կրպակները, ինչպես նաև «Մատենից» արքայական բալասանը։ Հանդիպման նպատակն էր ամրապնդել համագործակցությունը զբոսաշրջային ոլորտի գործընկերների հետ, ներկայացնել Մատենադարանի նոր հնարավորություններն ու ծառայությունները և

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ԿԱ ՖՈՍԿԱՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԱՖՐԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, Միջնադարյան արվեստի ուսումնասիրման բաժնի ղեկավար Նազենի Ղարիբյանը, նույն բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը և Արխիվագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Անի Պետոյանը մայիսի 14-ին եւ 15-ին մասնակցել են Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի Ասիայի և Միջերկրածովյան Աֆրիկայի ուսումնասիրությունների ֆակուլտետի կազմակերպած միջազգային երկու աշխատաժողովի՝ նվիրված հայագիտության և կովկասագիտության հարցերին և հայկական ու

Կիսվել

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Մատենադարանի թանգարանի ավագ էքսկուրսավար Արուսյակ Իսրայելյանը թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև մշակույթի բնագավառում անբասիր ու երկարամյա աշխատանքի համար պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով

Կիսվել

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՄԱՅԻՍԻ 16 18:00-24:00՝ Հիմնական ցուցադրություն: 18:00՝ «Divine Harp company» երաժշտական խմբի համերգային ելույթ: 18:00–19:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն և վարպետաց դաս։ 18:00–19:00՝ «Ձեռագրերի պահպանումը և նորագույն տեխնոլոգիաները» խորագրով դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի Կենսաքիմիական խմբի կրտսեր գիտաշխատող Արմեն Խորոզյան): 19:00–20:00՝ Կազմերի եռաչափ սքանավորման գործընթացի մասին դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի եռաչափ սքանավորման մասնագետ Մարգարիտա Կարապետյան): 20:00–21:00՝

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՎԱՂ ԱՐԴԻ ՇՐՋԱՆԻ ԱՐԵՎԵԼԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Մատենադարանում տեղի է ունեցել «Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում») խորագրով աշխատաժողով, որը նվիրված էր վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։ Ուսումնասիրությունների առանցքում ձեռագիր Աստվածաշունչն էր, դավանաբանական, քարոզխոսական և սրբախոսական գրականությունը։ Աշխատաժողովը միավորում էր օսմանագետների, հաբսբուրգյան

Կիսվել

«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մատենադարանի հավաքածուները համալրվել են արժեքավոր ձեռագրերով, հմայիլներով և գրքերով: Առլեթ Էսքանդարին Մատենադարանին է ընծայաբերել Էլվիրա Թադևոսյանին և Արտավազդ Աղաբեկյանին պատկանող մեկ ձեռագիր ժապավինաձև հմայիլ (17-րդ դարի վերջ, գրիչ՝ Նիկողաոս երեց), և 1718 թվականի մեկ տպագիր ժապավինաձև Հմայիլ: Վիեննայից Մարգարիտ Պատմագրեանը նվիրաբերել է մեկ արժեքավոր ձեռագիր (Ժողովածու, 19-րդ դարի երկրորդ կես): Արմեն Սարգսյանը (Սարգսյան Ա., Շ.,

Կիսվել