ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱՎՈՐ ԿՈԹՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

2026 թ. մարտի 12-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Tovmasyan Foundation-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։ Համագործակցությունը կմեկնարկի հայոց միջնադարի մեծանուն գիտնական բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ (աշխատասիրությամբ՝ Մատենադարանի բժշկական և բնագիտական բնագրերի ուսումնասիրման խմբի գիտաշխատող Կարինե Մոսիկյանի)։ Այս

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԻԻՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆ ԽԱԼԻԼ ՇԻՐՂՈԼԱՄԻՆ

Դեսպանը ծանոթացել է Մատենադարանի ցուցադրություններին, այցելել Վերականգնման բաժին: Տեղի է ունեցել նաև Մատենադարանի տնօրենի և դեսպան Շիրղոլամինի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են ընթացիկ համատեղ ծրագրերը և առաջիկա նախագծերը:

Կիսվել

«ԵՐԵՎԱԿԱՅԵՆՔ ԱՅԳՈՒ ԿԵՆՍԱՊԱՏԿԵՐԸ»

«Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» ցուցադրության շրջանակում տեղի է ունեցել կրթական ծրագիր 10-14 տարեկան երեխաների համար: «Երևակայենք այգու կենսապատկերը» կրթական ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացել են ցուցադրությանը և հավաքական աշխատանքների միջոցով մոտեցել այգու կենսապատկերին` քարտեզագրելով, ստեղծագործելով և քննարկելով թե Armenia Tree Project-ի տնկարաններում աճող ի՞նչ բուսատեսակներ կարելի է տնկել այգու լանջային միջավայրում, ի՞նչ դարավանդային ճեմուղիներով

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍԿևՌԱՅԻ ԱՎԵՏԱՐԱՆ»-Ի ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԿՈՐՑՎԱԾ, ԳՏՆՎԱԾ, ԹԱՔՑՎԱԾ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ

«Կորցված, գտնված, թաքցված» ֆիլմի ցուցադրությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ նվիրված հայ-լեհական արտադրության վավերագրական ֆիլմին։ Ասուլիսի ընթացքում ցուցադրվել է նաև «Սկևռայի Ավետարան»-ի բացառիկ կրկնօրինակը։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ֆիլմի ռեժիսոր Վահրամ Մխիթարյանը, պրոդյուսեր Ալեքսանդրա Մայջինսկան և Կրակովի համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան։ Ֆիլմը պատմում է 12-րդ դարի

Կիսվել

«ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՏԵԶԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ․ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԱՆՁԵՐԸ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Աստվածաշունչ, 1654–1660 թթ., ԿոստանդնուպոլիսԳրիչ՝ Թամուր դպիր ԱկնեցիԾաղկող՝ Մարկոս Պատկերահան Իսպանիայի ազգային գրադարանը հիմնադրել է Ֆիլիպ V-ը՝ 1712 թվականին։ Այսօր նա Իսպանիայի կարևորագույն և ամենից խոշոր հանրային գրադարանն է: Մանրամասներն՝ այստեղ:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ԵՎ «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ» ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Կարևորելով ազգային մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և հանրահռչակման գործի շարունակականությունն ու զարգացումը, հաստատելով, որ ժամանակակից մշակութային կառույցների կայուն զարգացումը ենթադրում է մասնավոր և հանրային հատվածների բարձր մակարդակի գործընկերություն, ընդգծելով որակի, պրոֆեսիոնալիզմի, առաջատարության և սոցիալական պատասխանատվության սկզբունքները՝ «ՀԵՆԴԵՐՍՈՆ ՖԵՇՆ ԳՐՈՒՊ ԱՄ»-ի հովանավորությամբ կստեղծվի Մատենադարանում քարտեզագրական ժառանգությանը նվիրված արդիական սրահ։ Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել

Կիսվել

ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մատենադարանում տեղի է ունեցել 5-14-րդ դդ. հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Գառնիկ Հարությունյանի բանախոսությունը՝ «Հակոբ պատրիարք Նալյան, “Կտակ չարչարանաց” կամ Ավագ ուրբաթի քարոզներ (ձեռագրագիտական և բնագրագիտական առանձնահատկությունները)» թեմայով։

Կիսվել

«ՇՈՒՐԻՇԿԱՆԻ ԱՎԵՏԱՐԱՆ» ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Շուրիշկանի հրաշագործ Ավետարան Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած Ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։Ավանդազրույցը պատմում է, որ Շուրիշկանի Ավետարանը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վասպուրականի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն՝ Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ

Կիսվել

ԱՄՓՈՓՎԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԱԼ-ՖԱՐԱԲԻԻ FARABI UNIVERSITY ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2026թ. փետրվարի 17-20-ը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը և զարգացման գծով տեղակալ Տաթևիկ Մուրադյանը Ղազախստանի ազգային համալսարանի ռեկտոր Ժանսեիտ Տույմեբաևի հրավերով եղել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում։ Հայկական պատվիրակության համար կազմակերպվել է ճանաչողական այց համալսարանի ստորաբաժանումներում, ինչպես նաև՝ համալսարանի գրադարանում պահվող հայ հեղինակների գրքերի հատուկ ցուցադրություն։ Տեղի է ունեցել հանդիպում համալսարանի

Կիսվել

ՓԱՐԻԶԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ «ԺՈՐԺ ՊՈՄՊԻԴՈՒ ԿԵՆՏՐՈՆԻ» ՆԱԽԱԳԱՀ ԼՈՐԱՆ ԼԵ ԲՈՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նախագահը ծանոթացել է ցուցադրություններին, վերականգնման բաժնի գործունեությանը, այցելել է արխիվապահոց և Մատենադարանի հարակից տարածքների կանաչապատման հայեցակարգերին նվիրված «Այգ է բացվում» ցուցադրությանը:

Կիսվել