ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ VI ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2020 թ. նոյեմբերի 26-28-ը կազմակերպում է երիտասարդական VI գիտաժողովը:Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝ ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ, աղբյուրագիտություն, պատմագիտություն, հայոց լեզվի պատմություն, հայ գրականության պատմություն, արվեստագիտություն, արևելագիտություն, աստվածաբանություն, կրոնագիտություն: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում

Կիսվել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի Թվայնացման բաժինը վերսկսում է ձեռագրերի թվային տարբերակների սպասարկումն էլեկտրոնային եղանակով։ Հայտնում ենք, որ տրամադրվելու են միայն արդեն իսկ թվայնացված ձեռագրերի համապատասխան էջերի թվային պատկերները։ Դիմումները կարող եք ներկայացնել [email protected] էլ. հասցեով։ Պատվերը կսպասարկվի տնօրենի կողմից դիմումը մակագրվելուց հետո, յոթից-տասը օրվա ընթացքում։ Նշյալ ժամկետում դիմումը չսպասարկելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք պատճառների և ժամկետների մասին։ Տնօրինություն

Կիսվել

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

Տեղեկացնում ենք, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ստիպված ենք վերանայել պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական – արևելագիտական միջազգային գիտաժողովի ժամկետները։ Գիտաժողովը պատշաճ մակարդակով ու միջազգային ընդգրկումով կազմակերպելու նպատակով Մաշտոցյան Մատենադարանի ղեկավարությունը որոշեց  հետաձգել այն շուրջ մեկ տարով՝ մինչև 2021 թ․ մայիս-հունիս ամիսները։ Մատենադարանի տնօրենություն

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

2014 թ. դեկտեմբերի 12-13-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» IV միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս սեմինարի ծրագիրը)։Նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման հիմնական խնդիրները և

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» III միջազգային սեմինարը

2013 թ. դեկտեմբերի 17-18-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, տեղի կունենա «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս ծրագիրը):Նախագծի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան և

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ուրախ ենք տեղեկացնելու, որ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության (AIEA / ՀՈՒՄԸ / Հայկական Ուսումներու Միջազգային Ընկերակցութիւն) 13-րդ Ընդհանուր գիտաժողովը տեղի է ունենալու «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Երևանում, 2014 թ. հոկտեմբերի 9-11-ը: Այս գիտաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում:Գիտաժողովին

Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՐԱԲԱՏԱՌ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուի ավելի քան 18 000 ձեռագրերից շուրջ 3000-ը արաբատառ ձեռագրեր են (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն և այլն): Դրանց ուսումնասիրությունը նկարագրումը և Մատենադարանի գործունեության կարևոր ուղղություններից է:Այս առումով խոստումնալից համագործակցություն է ծավալվել Մատենադարանի և Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության միջև, որի շրջանակներում սույն թվականի հունիսի 18-22-ը առաջին անգամ Հայաստանում կազմակերպվելու է արաբատառ ձեռագրերի

Կիսվել

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

 2013թ. մարտի 22-23-ը՝ ժամը 11.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Մատենադարան) կանցկացվի Մատենադարանի երիտասարդ գիտաշխա­տողների հերթական գիտաժողովը:  Գիտաժողովին մասնակցում են Մատենադարանի տարբեր բաժիններում աշխատող ու թեմատիկ խմբերում ընդգրկված 20 գիտաշխատող: Կներկայացվեն զեկուցումներ հայ ձեռագրական ժառանգության պահպանության և ուսումնա­սիրության, հայ միջնադարյան արվեստի ու գրականության, հայոց լեզվի պատմության բազմա­բնույթ խնդիրների վերաբերյալ:  Գիտաժողովն իրականություն է դարձել վերջին

Կիսվել

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ»՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, 2011 թվականի հոկտեմբերի 24-28-ը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, անց է կացնում «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» միջազգային սեմինար` նվիրված հայ գրատպության 500- ամյակին:Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի, Եվրոպական մի շարք երկրների առաջատար արխիվային, գրադարանային և

Կիսվել

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՎԱՐԺԱՆՔ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

2012 թ. հոկտեմբերի 7-11-ը հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառումների շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» II միջազգային գիտագործնական սեմինարը և ՅՈւՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի Տարածաշրջանային թեմատիկ

Կիսվել