«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

2014 թ. դեկտեմբերի 12-13-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» IV միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս սեմինարի ծրագիրը
Նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ և վարպետության դասեր, որոնք վարելու են վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման հիմնական խնդիրները և դրանց լուծման եղանակները:
Սեմինարի հիմնական նպատակները համընկնում են Մատենադարանի՝ որպես ԱՊՀ տարածքում գրավոր ժառանգության ոլորտում Բազային կազմակերպության ռազմավարությանը:

Կիսվել