«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ

2014 թ. դեկտեմբերի 12-13-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» IV միջազգային գիտագործնական սեմինարը (տե՛ս ծրագիրը
Նախագծի շրջանակներում ելույթ ունեցան և վարպետության դասեր կազմակերպեցին Տատյանա Տիմչենկոն (Վիլնյուսի համալսարանի գրադարան, Լիտվա), Նատալյա Պալամարը (ՌԴ ԳԱ արխիվային փաստաթղթերի բիոքիմիական պաշտպանության և վերականգնման լաբորատորիա, Ռուսաստան), Պատրիցիա Էնգելը (Կրեմսի համալսարան, Ավստրիա), Գայանե Էլիազյանը և Ստելլա Վարդանյանը (Մատենադարան), Վերականգնման ու Արխիվային բաժինների երիտասարդ աշխատակիցները։
Մասնակցեցին Հայաստանի Ազգային գրադարանի, Ազգային արխիվի և Երևանի պետական համալսարանի աշխատակիցները, Ղազախստանի Հանրապետության մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները։

Կիսվել