ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում 2018 թվականի սեպտեմբերի 12-15-ը տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 8-րդ միջազգային սեմինարը:  Սեմինարի մասնակիցներն էին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Վրաստանի վերականգնողները, թանգարանագետները և արխիվագետները, բարձր տեխնոլոգիաների մասնագետները։  Սեմինարը ներառում էր վարպետության դասեր, առանձին թեմաներին նվիրված կլոր սեղաններ, շնորհանդեսներ, մշակութային

Կիսվել

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր ժամը 16:00-ին Երևանի Ավագ Պետրոսյան 2 հասցեում տեղի ունեցավ Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս, ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, Սեն Արևշատյանի դուստրը՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻՆ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր  դեսպան Թիմուր Ուրազաևին: Քննարկվեցին Մատենադարանի՝ Ղազախստանի Հանրապետության գիտական և կրթական հաստատությունների հետ  համագործակցության մի շարք հարցեր:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԼԵՎՈՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենն իր խոսքում մասնավորապես նշեց.  -Մաշտոցյան Մատենադարանը իր հիմնադրումից մինչ օրս համարվում է բացառիկ կառույց: Այն թե՛ ձեռագրատուն է, թե՛ գրադարան, թե՛ գիտահետազոտական ինստիտուտ և

Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2018թ. հունիսի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սիրիայի փորձագետների համար նախատեսված «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությունը։  Ողջույնի խոսքով հանդես եկան՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ ԱՍՈՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 թ. հունիսի 13-14-ին Մատենադարանում տեղի ունեցան ասորագիտական թեմաներով դասախոսություններ՝ ոլորտի առաջատար և ճանաչված պրոֆեսորներ Անդրեա Շմիդտի (Լուվենի Կաթոլիկ համալսարանի Քրիստոնեական մշակույթների և Մերձավոր Արևելքի երկրների ամբիոն) և Գաբի Աբուսամրայի (Լիբանանյան համալսարանի Հնագիտության ամբիոն) կողմից: Դասախոսությունների թեմաներն էին՝  «Մատենադարանի ասորերեն ձեռագրերի հավաքածուն. հմայիլների առանձնահատուկ արժեքը»,  «Մատենադարանի ասորերեն հմայիլների հինմիջագետքյան աղերսները»,  «Միքայել Ասորու «Ժամանակագրութիւնը» և հարցի

Կիսվել

ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունից հետո,  Ռուսաստանի արտգործնախարարությունը, միջնորդությամբ ՀՀ ԱԳՆ-ի, 2018 թ. մայիսի 10-ին Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել ցուցադրվող արխիվայն փաստաթղթերից մի քանիսը՝ Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականության արխիվային ֆոնդերում պահվող հետևյալ արժեքավոր փաստաթղթերի պատճենները.1. Հովհաննես Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ի. Մ. Տոլստոյին։ 25

Կիսվել

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Լոնդոնաբնակ եղբայրներ Պերճ և Արամ Ռուստեմները  ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին երկու արժեքավոր ձեռագիր՝ Շարակնոց (1663թ., գրիչ՝ Մկրտիչ Անկիւրացի) և Սաղմոսարան-Ժամագիրք (Ժէ. դար, գրիչ՝ Թաթէոս վրդ.): Շարակնոցը հայ միջնադարյան երաժշտածիսական մատյան է, շարականների ժողովածու:Սաղմոսարանը, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից:

Կիսվել

ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

2018 թ. մայիսի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լութերի անվան համալսարանի Փիլիսոփայության Ա ֆակուլտետի արևելագիտության ինստիտուտի միջև կնքվեց գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանագիր:Կողմերը համատեղ կմշակեն գիտահետազոտական ծրագրեր, կանցնկացնեն սեմինարներ, գիտաժողովներ, համաժողովներ, ինչպես նաև կիրականացնեն գիտաշխատողների և գիտական գրականության փոխանակում:

Կիսվել

ԱՆՎԱՆԻ ՀԱՅԱԳԵՏ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր  Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում: Հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը:

Կիսվել