ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունից հետո,  Ռուսաստանի արտգործնախարարությունը, միջնորդությամբ ՀՀ ԱԳՆ-ի, 2018 թ. մայիսի 10-ին Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել ցուցադրվող արխիվայն փաստաթղթերից մի քանիսը՝ Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականության արխիվային ֆոնդերում պահվող հետևյալ արժեքավոր փաստաթղթերի պատճենները.
1. Հովհաննես Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ի. Մ. Տոլստոյին։ 25 ապրիլի 1857 թ.։ Փարիզ։ Ռուսերեն։
2. Գաբրիել Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ա. Մ. Գորչակովին։ 27 հուլիսի 1857 թ.։ Թեոդոսիա։ Ֆրանսերեն։
3. Կանոններ Թեոդոսիայի Տավրիկյան գավառի հայկական հատուկ ուսումնարանի։ 4 հուլիսի 1858 թ.։ Ռուսերեն։
4. Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կոնդակը Պավել Ա-ին։ 1797 թ. հուլիսի 20։ Սբ. Էջմիածին։
5. Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսի կոնդակը [Արտաքին գործերի կոլլեգիայի Ասիական բաժնի ղեկավար Ս. Լ. Լաշկարևին]։ 1799 թ. հոկտեմբերի 15։ Սբ. Էջմիածին։
6. Եսայի կաթողիկոսի կոնդակը Պետրոս Ա-ին։ 1716 թ. օգոստոսի 12։ Գանձասարի վանք։

Կիսվել