ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ԴՈԿՏՈՐ ՎՐԵԺ (ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ) ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՁԵՌԱԳՐԵՐ

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 17-18-րդ դարերի եթովպական 4 ձեռագիր (Ավետարան, Ճառեր, Քարոզներ): Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը երախտագիտություն հայտնեց վաստակաշատ հայագետին Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու համար:Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Վրեժ Ներսեսյանը երկար տարիներ (1975-2012թթ.) եղել է Բրիտանական գրադարանի Քրիստոնեական Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատուն:

Կիսվել