ՌԴ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՃԵՆՆԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունից հետո,  Ռուսաստանի արտգործնախարարությունը, միջնորդությամբ ՀՀ ԱԳՆ-ի, 2018 թ. մայիսի 10-ին Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել ցուցադրվող արխիվայն փաստաթղթերից մի քանիսը՝ Ռուսաստանի կայսրության արտաքին քաղաքականության արխիվային ֆոնդերում պահվող հետևյալ արժեքավոր փաստաթղթերի պատճենները.1. Հովհաննես Այվազովսկու նամակը Արտաքին գործերի նախարար Ի. Մ. Տոլստոյին։ 25

Կիսվել