ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2018թ. հունիսի 22-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Սիրիայի փորձագետների համար նախատեսված «Ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթաց»-ի բացման արարողությունը։
  Ողջույնի խոսքով հանդես եկան՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի համակարգող Քրիստինա Մենեգացցին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, Հայաստանում Սիրայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:
Բացման արարողությանը հաջորդեցին դասախոսությունները և գործնական աշխատանքները. գործնական աշխատանքները վարում էին Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցները՝ բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի գլխավորությամբ:
  Դասընթացն իրականացվում է Մատենադարանի, «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի աջակցությամբ, ԵՄ-ից ֆինանսավորում ստացող և Ավստրիայի Հանրապետության ու Ֆլանդրիայի կառավարությունների աջակցությունն ստացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սիրիայի մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանություն» ծրագրի շրջանակում։
  Դասընթացը կավարտվի հունիսի 27-ին:

Կիսվել