ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է “ORIENT” ԱՄՍԱԳՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՐԸ` «ՀԱՅԵՐՆ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ» ԽՈՐԱԳԻՐՈՎ

Տոկիոյի Համալսարանի պրոֆեսոր, արևելագետ Տոմոկո Մորիկավայի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի միջև համագործակցության արդյունքում հրատարակվել է “Orient” (Արևելք) ամսագրի 2024 թ․ երկրորդ համարը, որն ամբողջությամբ նվիրված է հայագիտությանը և կրում է «Հայերն Արևելքում» խորագիրը։ Ամսագրի այս համարի մեջ ընդգրկված են Մատենադարանի Արևելագիտության բաժնի աշխատակիցներ Էլինա Ղազարյանի, Անահիտ Թովմասյանի, Իվեթ Թաջարյանի և նրա ասպիրանտ Գրետա Գասպարյանի, ինչպես

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ Պ.Գ.Թ. ԱՐՓԵՆԻԿ ՂԱԶԱՐՈՍՅԱՆԻ «ԳԵՂԱՄԱ ԵՐԿՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԵՎ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենդարանի հրատարակչությունը «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության աջակցությամբ լույս է ընծայել Մատենադարնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը: Գրքում ներկայացված են Գեղամա երկրի (Սևանի ավազանի) գրչության կենտրոնների պատմությունը և այնտեղից մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Տարածաշրջանում հատկապես մեծ է եղել Սևանավանքի որպես ուսումնագիտական և գրավոր մշակույթի կենտրոնի դերը։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ-ՎԱՎԵՐԱԳՐՈՂ ՀՐԱՅՐ ԲԱԶԵ ԽԱՉԵՐՅԱՆԻ ԵՎ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱՂԹԱՄԱՐ» ՊԱՏԿԵՐԱԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

«Աղթամար» պատկերագիրքը ամփոփում է Հրայր Բազե Խաչերյանի և ստեղծագործական խմբի՝ շուրջ երեք տասնամյակի ընթացքում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցական համալիր կատարած 34 հետազոտական արշավների արդյունքները։ Պատկերագիրքն աչքի է ընկնում եկեղեցու բարձրաքանդակների և մանրանկարների թեմատիկ համադրումներով, քանդակների գծապատկերներով, որոնց հեղինակը գրաֆիկ դիզայներ, լուսանկարիչ, գրքի համահեղինակ Լիլիթ Խաչատրյանն է։ Գրքի առաջին օրինակը հեղինակները նվիրեցին Մատենադարանին:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՅԼԱԼԵԶՈՒ ՁԵՌԱԳԻՐ ԲԱՌԱՐԱՆՆԵՐԸ» ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակությամբ լույս է տեսել Արևելագիտության բաժնի գիտաշխատող՝ Անի Ավետիսյանի «Մատենադարանի այլալեզու ձեռագիր բառարանները» (պարսկերեն-օսմաներեն, արաբերեն-օսմաներեն, չաղաթայերեն-օսմաներեն, արաբերեն-պարսկերեն-օսմաներեն, հայատառ թուրքերեն-պարսկերեն, հայատառ թուրքերեն-արաբերեն) ուսումնասիրությունը և նկարագրությունը։ Գրքում ուսումնասիրվել, նկարագրվել և բնագրահամեմատական քննության են առնվել Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի հավաքածուի շուրջ 30 չափածո, արձակ, այբբենական, թեմատիկ և խառը (անկանոն) դասակարգմամբ բառարանների, չափածո բառարանների մեկնողական աշխատությունների ձեռագիր օրինակները, ինչպես

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀԵԹՈՒՄ ՊԱՏՄԻՉ ԿՈՌԻԿՈՍՑՈՒ «ԾԱՂԻԿ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԱՇԽԱՐՀԻ» ԵՐԿԸ

Միջնադարյան եվրոպական գրականության մեջ լայն տարածում գտած այս աշխատությունը, որը գրվել է 1307 թ. ֆրանսերենով, անմիջապես թարգմանավել լատիներեն, իսկ հետագայում այլալեզու բազմաթիվ հրատարակություններ ունեցել, առաջին անգամ լույս է տեսնում բնագրից կատարված ամբողջական հայերեն թարգմանությամբ։ Թարգմանիչներն են Լիանա Դալլաքյանը և Սամվել Գրիգորյանը, ներածությունը և ծանոթագրությունները՝ Սամվել Գրիգորյանի, գրքի խմբագիրն է՝ Կարեն Մաթևոսյանը։ Գրքի խմբագրի նախաբանի, Սամվել

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՀԱՅԵՐԷՆ ՁԵՌԱԳՐԱՑ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՈՒԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» ԺԱ. ՀԱՏՈՐԸ

Հատոր ԺԱ., ձեռ. 3401-3700, Երևան, 2024, 1984 սյուն, 992 էջԽմբագրությամբ՝ ԳԵՈՐԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ և ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ Հինգ տարվա ընդմիջումից հետո Մաշտոցյան Մատենադրանը լույս է ընծայել հայերեն ձեռագրերի Մայր ցուցակի մատենաշարային հրատարակության ԺԱ. հատորը, որն ընդգրկում է Մատենադարանի ձեռագրատանը պահվող 3401-3700 գույքահամարներով գրանցված 300 ձեռագիր մատյանների ընդարձակ նկարագրությունները:Հատորը կազմված է նախաբանից (Մաշտոցյան Մատենադարանի Մայր ցուցակի տասնմէկերորդ հատորը

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԽԻԿԱՐ ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՐԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ Ե-ԺԷ ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի գիտաշխատող, բան.գիտ. թեկնածու Ռուզաննա Պողոսյանի «Խիկար իմաստունի խրատների արտացոլումը Ե-ԺԷ դարերի հայ մատենագրության մեջ» մենագրությունը: «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ» զրույցը հայ միջնադարյան ձեռագիր ժողովածուներում ընդգրկվել է ԺԳ-ԺԴ դարերում, սակայն Խիկար իմաստունի որոշ խրատներ հայ մատենագիրների երկերում մեջբերվել են Ե դարից ի վեր՝ իբրեւ «ոմն իմաստունի» խոսքեր։ Սույն ուսումնասիրության

Կիսվել

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԼՈՒԾՄՈՒՆՔ ՅՈԲԱՅ» ԵՐԿԻ ԲՆԱԳԻՐԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» երկի բնագիրը՝ աշխատասիրությամբ Էլյա Սարիբեկյանի: Գիրքը բովանդակում է հայ միջնադարյան եռամեծար և յոթնալույս վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ Հոբի գրքի լուծմունքի բնագիրը, որը հրատարակվում է ըստ Մատենադարանի թիվ 1115 ինքնագիր օրինակի։ Բնագրին կից ուսումնասիրությունը համակողմանի ներկայացնում է Հոբի գրքի առանցքային խնդիրները, լուծմունքի հիմնական առանձնահատկությունները։ Գիրքը նախատեսված է

Կիսվել