ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ՄԱՇՏՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Մատենադարանի «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի բարերար-նվիրատուների շարքը համալրվեց:  2018թ. մարտի 10-ին «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանի և Արիզոնայի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Արա Փիլիպոսյանի միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի Արա Փիլիպոսյանը “Մաշտոց” հիմնադրամին նվիրատվություն կատարեց, ստեղծվեց նոր ֆոնդ՝ ի հիշատակ իր ծնողների՝ Վիգեն և Էլլա Փիլիպոսյանների:  Ֆոնդը նպատակ ունի աջակցել Մատենադարանի կրթական

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Արփիկ Միսաքյանի կտակատար Արփի Թոթոյանը Մատենադարանին է հանձնել  Շավարշ, Տիրուհի, Արփիկ Միսաքյանի, բժ. Արզումանյանի, Շահան Շահնուրի վերաբերյալ արխիվը, որն Արփիկ Միսաքյանը պահել է մինչև իր մահը (2015, հունիս 19): Նշված արխիվը պարունակում է ձեռագիր էջեր, նամակներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, ձայներիզներ և այլն:Մատենադարանին  է հանձնվել նաև պոլսահայ դաշնակահար, երաժիշտ և երգահան Գոհարիկ Ղազարոսյանի արխիվը:

Կիսվել

ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանը, որն իր կարողություններով ժողոված հավաքածուով հայոց հոգևոր գանձարանը հարստացրել է բազմաղբյուր նյութերով, որոնց թվում են Մատենադարանին նվիրաբերած մի քանի տասնյակ ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները,դեկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 1000-ից ավել ձեռագրական և արխիվային արժեքավոր նյութեր: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի բարեկամ Ավո

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի քույրը՝ Հռիփսիմե Աշճյանը, Մատենադարանին նվիրաբերեց Մեսրոպ Արք. Աշճյանի անձնական գրադարանից հնատիպ գրքերի  մի արժեքավոր հավաքածու: Այդ կապակցությամբ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Հռիփսիմե Աշճյանին հանձնեց շնորհակալագիր: Տիկին Հռիփսիմե Աշճյանը խոստացավ հետագայում ևս մի շարք հնատիպ գրքեր նվիրաբերել Մատենադարանին:

Կիսվել

15-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:Արժեքավոր այդ ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա

Կիսվել