ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

2025թ.-ի սեպտեմբերի 30-ին բժիշկ Հարություն Մինասյանը Մատենադարանին է հանձնել պատմաբան Գայանե Պինգիրյանի և նրա ամուսնու՝ կենսաբան Գուրգեն Ավագյանի անձնական արխիվները: Արխիվները պարունակում են հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն ձեռագիր և մեքենագիր աշխատություններ՝ հոդվածներ, սեղմագրեր, լուսանկարներ, հայ և օտարալեզու գրքերի ֆոտոպատճեններ, ֆոտոժապավեններ:

Կիսվել

«ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ» ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մատենադարանի բարեկամ և նվիրատու, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Տեր Ներսես (Վրեժ) ավագ քահանա Ներսեսյանը նոր նվիրատվություն է կատարել։ Լոնդոնաբնակ հայտնի հայագետը, որդու՝ Տիրան Ներսեսյանի միջոցով, Մատենադարանին է փոխանցել 1861թ․ Բաղդադում գրված «Հիշատակարան սերնդոց Տէր Գաբրիէլի Երևանցւոյ» ձեռագիրն ու հարակից արժեքավոր վավերագրեր, որոնք հարուստ տեղեկություներ են փոխանցում Իրաքի հայ համայնքի պատմության վերաբերյալ։ Մատենադարանը երախտագիտություն է հայտնում

Կիսվել

ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՕՐԻՆԱԿԵԼԻ Է ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժամանակի սղության և տեխնիկական խնդիրների պատճառով Մատենադարանին չէր հաջողվել մասնակցել ս.թ. հունիսի 11-ին Ֆրանսիայում կայացած աճուրդին, ուր վաճառքի էր հանված հանրահայտ Սամուելյան գրատան ձեռագիր և տպագիր նմուշների հավաքածուն: Մատենադարանի տնօրենը բազմիցս է նշել գրավոր ժառանգության սեփականատերերի հետ ուղղակի բանակցությունների կարևորությունը: 2025թ-ի հուլիսի 31-ին Կարապետ Եսայանի ընտանիքը, որ մասնակցել էր նշյալ աճուրդին և ձեռք բերել հնատիպ

Կիսվել

«ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ՆՈՐ ԱՆՈՒՆՈՎ

Հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում «1 տարվա Հավերժությունը-Բ․ Մատենադարանի ձեռագրական համալրումները» խորագրով ցուցադրության բացման արարողությունը նշանավորվեց «Վիվա Արմենիա» ընկերության՝ 17-րդ դարի մեծարժեք Ավետարանի ընծայաբերմամբ: Հիշատակարանում Ավետարանն օժտված է «փրկագործ» մականվամբ։ Ամբողջական մագաղաթե ձեռագիրը Վասպուրականի, մասնավորապես՝ Լիմ անապատի կորսված ձեռագրերից է։ Մատյանը դեռևս 20-րդ դարասկզբին նկարագրել է Երվանդ Լալայանը, և ավելի քան մեկ դար հետո Ավետարանը հանգրվանում

Կիսվել

ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Ֆրանսիայում բնակվող Եփրեմյանների ընտանիքը Մատենադարանին է նվիրաբերել հնատիպ գրքեր, որոնք 1945 թվականից պատկանել են Սեդրակ Եփրեմյանին։ Գրքերը Ֆրանսիա են տեղափոխվել Թուրքիայի Սեբաստիա նահանգի Կանգալ քաղաքից։ Հավաքածուն ներառում է 18-19-րդ դդ. տպված գրքեր և այլ արժեքավոր հրատարակություններ:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԺԱՊԱՎԻՆԱՁԵՎ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է

Մատենադարանի ժապավինաձև hմայիլների արժեքավոր հավաքածուն համալրվել է ևս մեկ տպագիր ինքնատիպ օրինակով, որը թվագրվում է 1717-ով։ Գլանաձև, իրար սոսնձված թղթերում առկա են մանրանկարներ և հմայիլներին հատուկ աղոթքներ։ Հմայիլի երկարությունը հասնում է մինչև 480 սմ։ Հմայիլը Մատենադարանին է նվիրաբերել Սորբոնի համալսարանի Բարձրագույն ուսման գործնական դպրոցի հայկական և արևելաքրիստոնեական արվեստի պրոֆեսոր, Ֆրանսիական քոլեջի բյուզանդագիտության կենտրոնի Կովկասի բաժնի

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԱՏՈՒՆՆ ՈՒ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՄԻԱՎՈՐՆԵՐՈՎ

Սերգեյ Գևորգյանն Ադանայի ցեղասպանությունից փրկված Զարդար տատից ժառանգված՝ 19-րդ դարի 2 ժապավենաձև հմայիլ և Դավթի սաղմոսների գիրքը (1857թ.) ընծայաբերել է Մատենադարանին: Գրավոր արժեքները կհանձնվեն վերականգնման բաժին՝ նորոգման նպատակով:

Կիսվել

ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԴԱՐՁԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արմենիա Վայն ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանը Մատենադարանին է ընծայաբերել 1657թ.-ին գրված մեծարժեք Ավետարան:Ավետարանը գրվել է 1657 թվականին Գանճա երկրի Շատախ գյուղում Յովհաննէս դպրի կողմից, ինչպես տեղեկանում ենք ձեռագրի հիշատակարանից: Ձեռագիրն ունի նոր կաշեպատ կազմ, որի վրա պահպանված են մետաղյա հին մասերը՝ կոստղապատ շրջանակները. առաջին փեղկի կենտրոնում ճաճանչապսակի մեջ է ներկայացված Աստվածամայրը՝ մանուկ Հիսուսը գրկին (բարձրաքանդակ,

Կիսվել

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ ԱՄԻՐԴՈՎԼԱԹ ԱՄԱՍԻԱՑՈՒ ԸՆԴՕՐԻՆԱԿՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ

Հայաստանի ամենահեղինակավոր ու առաջադեմ, իր առաքելությամբ բացառիկ համալսարաններից մեկի` Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողությունը, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է ընծայաբերել 15-րդ դարի բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագետ Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության» աշխատության շուրջ 300 տարի առաջ ընդօրինակված ձեռագիրը:Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր և ողջ աշխատակազմի անունից հայտնել է խորին շնորհակալություն կարևոր այս նախաձեռնության համար, որի իմաստը շատ

Կիսվել

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ

Քանդակագործ Ռաֆֆի Ետալեանը Մատենադարանին է նվիրաբերել իր ստեղծագործական աշխատանքը՝ Հակոբ Մեղապարտի բրոնզաձույլ քանդակը։ «Մեղապարտի» բրոնզաձույլ հուշարձանը հեղինակը քանդակել էր 2012թ․-ին՝ հայկական առաջին տպագիր գրքի՝ «Ուրբաթագիրք» 500-ամյակի առիթով։ Արձանի բացման և օրհնության հանդիսավոր արարողությունն իրականացրել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ը։ Հուշարձանի բրոնզաձույլ քանդակը Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս XVI-ի հավաքածուի մի մասն է: Իր խոսքում

Կիսվել