ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր լիբանանահայ Արբաճեան ընտանիքը (ամուսիններ՝ Գրիգոր և Անահիտ, որդիներ՝ Աբրահամ և Հրակ)  Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց  1725թ. Կ.Պոլսում, Աստվածատուր Կոստանդնոպոլսեցու տպարանում հրատարակված մի հմայիլ, ինչպես  նաև «Մուխթասար խրիսթիան թաալիմաթ» անվանումով կրոնական բովանդակությամբ հայատառ թուրքերեն մի գիրք (Կ. Պոլիս, 1901 թ.): Նվիրատվությունն արվեց ի հիշատակ Գրիգոր Արբաջյանի ծնողներ Աբրահամի և Գոհարի: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է 17-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ

Այսօր ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, լոնդոնաբնակ Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 17-18-րդ դարերի եթովպերեն, արաբերեն և օսմաներեն յոթ արժեքավոր ձեռագրեր: Սա Վրեժ Ներսեսյանի հերթական նվիրատվությունն է Մաշտոցյան Մատենադարանին: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը խորին շնորհակալություն հայտնեցին վաստակաշատ գիտնականին՝ տևական համագործակցության և արժեքավոր նվիրատվությունների համար, որոնց

Կիսվել

ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՀՆԱՏԻՊ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐՔԵՐ ԵՎ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 3-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տեսասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն: Մատենադարանի բարերար, իրանահայ բանասեր, գրող, ուսուցիչ, հասարակական հայտնի գործիչ Լևոն Մինասյանի դուստրը՝ Նյու Յորքում բնակվող Արմինե Մինասյանը, իր հոր անձնական գրադարանից Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց 21 միավորից բաղկացած 1668-1912թթ. հնատիպ արժեքավոր գրքեր և հայագիտական գրականություն: Բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Խոսքով հանդես

Կիսվել

ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ԴՈԿՏՈՐ ՎՐԵԺ (ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ) ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՁԵՌԱԳՐԵՐ

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 17-18-րդ դարերի եթովպական 4 ձեռագիր (Ավետարան, Ճառեր, Քարոզներ): Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը երախտագիտություն հայտնեց վաստակաշատ հայագետին Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրելու համար:Տեր Ներսես ավագ քահանա Ներսեսյանին Լոնդոնի համալսարանի «Հեյտրոպի» քոլեջը 2017 թվականին շնորհել է աստվածաբանության դոկտորի կոչում: Վրեժ Ներսեսյանը երկար տարիներ (1975-2012թթ.)

Կիսվել

ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Է ՆՎԻՐԱԲԵՐԵԼ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է նվիրաբերել շուրջ 400 միավորից բաղկացած հայագիտական արժեքավոր գրականություն: Արմեն Սահակյանի նվիրատվությունը ներառում է 11 միավոր հնատիպ գիրք, 40 միավոր ալբոմ, 1 ատլաս իր լրացումով՝ տպված Օսլոյում, 1923թ.: Գրանցվել է նաև 38 միավոր մամուլ՝ օտար լեզուներով: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Արմեն Սահակյանին հանձնեց շնորհակալագիր՝ կատարած նվիրատվության և Մատենադարանի

Կիսվել

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ 14-20-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

Մայիսի 17-ին՝ ժամը 12:00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ձեռագրերի նվիրատվության արարողություն: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագիր (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Հայսմավուրք, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան և այլն):  Նվիրատվության արարողությունը տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:  Բացման խոսքով հանդես եկավ

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ՄԱՇՏՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Մատենադարանի «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի բարերար-նվիրատուների շարքը համալրվեց:  2018թ. մարտի 10-ին «Մաշտոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդի Քեշիշյանի և Արիզոնայի համալսարանի վաստակաշատ պրոֆեսոր Արա Փիլիպոսյանի միջև կնքվեց պայմանագիր, համաձայն որի Արա Փիլիպոսյանը “Մաշտոց” հիմնադրամին նվիրատվություն կատարեց, ստեղծվեց նոր ֆոնդ՝ ի հիշատակ իր ծնողների՝ Վիգեն և Էլլա Փիլիպոսյանների:  Ֆոնդը նպատակ ունի աջակցել Մատենադարանի կրթական

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Արփիկ Միսաքյանի կտակատար Արփի Թոթոյանը Մատենադարանին է հանձնել  Շավարշ, Տիրուհի, Արփիկ Միսաքյանի, բժ. Արզումանյանի, Շահան Շահնուրի վերաբերյալ արխիվը, որն Արփիկ Միսաքյանը պահել է մինչև իր մահը (2015, հունիս 19): Նշված արխիվը պարունակում է ձեռագիր էջեր, նամակներ, անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, ձայներիզներ և այլն:Մատենադարանին  է հանձնվել նաև պոլսահայ դաշնակահար, երաժիշտ և երգահան Գոհարիկ Ղազարոսյանի արխիվը:

Կիսվել

ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ

Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանը, որն իր կարողություններով ժողոված հավաքածուով հայոց հոգևոր գանձարանը հարստացրել է բազմաղբյուր նյութերով, որոնց թվում են Մատենադարանին նվիրաբերած մի քանի տասնյակ ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները,դեկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 1000-ից ավել ձեռագրական և արխիվային արժեքավոր նյութեր: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի բարեկամ Ավո

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Երջանկահիշատակ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի քույրը՝ Հռիփսիմե Աշճյանը, Մատենադարանին նվիրաբերեց Մեսրոպ Արք. Աշճյանի անձնական գրադարանից հնատիպ գրքերի  մի արժեքավոր հավաքածու: Այդ կապակցությամբ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Հռիփսիմե Աշճյանին հանձնեց շնորհակալագիր: Տիկին Հռիփսիմե Աշճյանը խոստացավ հետագայում ևս մի շարք հնատիպ գրքեր նվիրաբերել Մատենադարանին:

Կիսվել