ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Փարիզի Բարձրագույն և Վերաքննիչ դատարանների պատվավոր փորձագետ Հարություն Կյուլյանն ու նրա ընտանիքը Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերել են նշանավոր քարտեզագետ, ֆրանսահայ մշակութային միության պատվավոր նախագահ, «Սամուէլ-Մուրատ» վարժարանի աշխարհիկ տնօրեն և ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Զատիկ Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրություն» արժեքավոր ատլասը: Զատիկ Խանզադյանը հեղինակել է Փարիզի խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության ներկայացրած պատմական Հայաստանի քարտեզը: Զատիկ Խանզադյանի

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Նոր Ջուղայի հայկական դպրոցի հայերենի վաստակավոր ուսուցիչ և ազգագրագետ Տիգրան Աբգարյանցի թոռը՝ Վահագն Աբգարյանցը (ԱՄՆ), Ավո Հովհաննիսյանի միջոցով Մաշտոցյան Մատենադարանին է նվիրել 103 միավոր արխիվային փաստաթղթեր, որոնք զետեղվել են Ավո Հովհաննիսյանի ֆոնդում։ Նվիրատվության մեջ ընգրկված արխիվային փաստաթղթերը Նոր Ջուղայի հայ համայնքի պատմության ուսումնասիրության համար կարևոր աղբյուրներ են: Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս օրերին Մատենադարանի հյուրն է անվանի հայագետ Մայքլ Սթոունը Երուսաղեմի Եբրայական համալսարանից: Նա, ինչպես տարիներ շարունակ, ուսումնասիրում է հայերեն ձեռագրեր և նոր արժեքավոր բնագրեր գտնում:Այս այցի ընթացքում Մայքլ Սթոունը Մատենադարանին նվիրաբերեց Album of Armenian Paleography (հրատարակվել է 2002 թ., 2006-ին լույս է տեսել հայերեն թարգմանությունը՝ Հայ հնագրության ալբոմ) շքեղ գրքի համար արված՝ հայերեն ձեռագրերի բազմաթիվ

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՄԱՅԻԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՒՍ ԵՐԿՈՒՍՈՎ

Ապրիլի 26-ին քարտեզագետ Ռուբեն Գալչյանը Մատենադարանին նվիրեց երկու ժապավենաձև հմայիլ։ Ձեռագիր հմայիլը թվագրվում է 18-րդ դար, հնատիպը՝ 1717 թ. (Կ.Պոլիս, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարան)։ Հմայիլը զարդարում են առաջին հայ փորագրանկարիչ Գրիգոր Մարզվանեցու ստեղծագործությունները։

Կիսվել

Նվիրատվություն

Այսօր Մաշտոցյան Մատենադարանին Արմինա Մանուկյանը նվիրաբերեց 19-րդ դարավերջի չինական (Կանտոն) մանրանկարչության նմուշների ժողովածուն և 1913թ. արժեքավոր գիրքը։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Արմինա Մանուկյանին և հանձնեց շնորհակալագիր:

Կիսվել

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԱՄԲՈՂՋԱՑԱՎ

Ապրիլի 23-ին Մաշտոցյան Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվեց հայ ականավոր գրող, բանաստեղծ, վիպասան և արվեստաբան Կոստան Զարյանի ձեռագրերի Կանադայում գտնվող դիվանով: Նախապես Մատենադարանին էին հանձվել Կ. Զարյանին վերաբերող Հայաստանում և Իտալիայում պահվող նյութերը: Այսպիսով, ամբողջացավ այս արժեքավոր արխիվը, որի պահպանումը Մատենադարանին են վստահել Կոստան Զարյանի ժառանգները՝ Սիրվարդ, Անաիս, Արա և Վալտեր Զարյանները:Հավաքածուի մաս են կազմում նաև

Կիսվել

Պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի արխիվի նվիրատվությունը Մատենադարանին

Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Արսենի Աբրահամյանի արխիվով: Անվանի հայագետ լեզվաբանը գիտական հանրությանը ծանոթ է իր կազմած Գրաբարի ձեռնարկով,որն ակնհայտորեն նպաստել է հին գրական հայերենի ուսուցման գործին: Ուշագրավ ներդրում ունի հայերենի, մասնավորապես արդի գրական լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության բնագավառում։ Հանդես

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետությունում բնակվող գործարար Մուհամմադ Մաքքին այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին հատկացրեց դրամական աջակցություն հրատարակչական ծրագրերի իրակա-նացման նպատակով:   Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն հայտնեց գործարարին նվիրատվության համար, նշելով, որ հատկապես համավարակի այս օրերին նման աջակցությունը շատ կարևոր է եւ ժամանակին:   Մուհամմադ Մաքքին իր խոսքում ընդգծեց, որ աջակցությունը Մատենադարանին կրելու է շարունակական բնույթ: Հանդիպմանը մասնակցում էին

Կիսվել

Մատենադարանի մամուլի հավաքածուն համալրվեց արժեքավոր նմուշներով

Սեպտեմբերի 25-ին Սիրիայի Հալեպ քաղաքի Ջեբեջյան ընտանիքի կողմից Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերվեց Ալեքսանդրետ (Իսկենդերուն) քաղաքում հրատարակված «Զարթոնք» շաբաթաթերթի 1924թ.-ի հավաքածուն, որը պահպանվել է միակ օրինակով: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն հայտնեց Ջեբեջյան ընտանիքին Մատենադարանին ցուցաբերած մշտական աջակցության համար:

Կիսվել

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր լիբանանահայ Արբաճեան ընտանիքը (ամուսիններ՝ Գրիգոր և Անահիտ, որդիներ՝ Աբրահամ և Հրակ)  Մաշտոցյան Մատենադարանին նվիրաբերեց  1725թ. Կ.Պոլսում, Աստվածատուր Կոստանդնոպոլսեցու տպարանում հրատարակված մի հմայիլ, ինչպես  նաև «Մուխթասար խրիսթիան թաալիմաթ» անվանումով կրոնական բովանդակությամբ հայատառ թուրքերեն մի գիրք (Կ. Պոլիս, 1901 թ.): Նվիրատվությունն արվեց ի հիշատակ Գրիգոր Արբաջյանի ծնողներ Աբրահամի և Գոհարի: Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը խորին շնորհակալություն

Կիսվել