ՁԵՌԱԳՐԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայտնի է, որ 1915 թ. հայոց ձեռագրերն ուրույն պատմություններով են անցել իրենց փրկության ուղին : Դրանցից մեկը Լիմ մենաստանի վանահայր Հովհաննես վարդապետ Հյուսյանի նախաձեռնմամբ Վասպուրականից ձեռագրերի փրկության և Սուրբ Էջմիածին տեղափոխման առաքելությունն էր։ Ապրիլյան կոտորածի օրերին Հովհաննես վանահայրը հոգում էր թե՛ վանքի շեն մնալու, թե՛ ձեռագրերի և թանկարժեք սպասքի պահպանման, թե՛ հազարավոր անմեղ հայերին Լիմում