ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Լույս է տեսել ակադեմիկոս Սեն Արևշատյանի «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում» ուսումնասիրության («Формирование философской науки в древней Армении [V-VI вв.]») նոր` վերամշակված հրատարակությունը փիլիսոփայության դոկտոր Կառլեն Միրումյանի խմբագրությամբ: Առաջին անգամ գիրքը տպագրվել է 1973 թ. ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի խմբագրությամբ:Ուսումնասիրության մեջ 5-6-րդ դդ. հայ ինքնուրույն և թարգմանական փիլիսոփայական գրականության  քննության հիման վրա առաջին անգամ ներկայացված է

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ. ԱՐՅՈՒՆԱՌՈՒՄ և ԲՈՒԺՈՒՄ ՏԶՐՈՒԿՆԵՐՈՎ» ԳԻՐՔԸ

Տեր-Վարդանյանց  Հայկ,  Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով, Երևան, Նաիրի, 2016 թ., 184 էջ Լույս է տեսել «Հայ ժողովրդական բժշկություն. Արյունառում և բուժում տզրուկներով» աշխատությունը, որի հեղինակն է Մատենադարանի Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների ուսումնասիրման խմբի աշխատակից Հայկ Տեր-Վարդանյանցը: Հեղինակն իր երկարամյա բժշկության ընթացքում ուսումնասիրել է ժողովրդական-ավանդական բժշկության մոտեցումներն արյունառման և տզրուկաբուժության վերաբերյալ:

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԻՔԱՅԵԼ ԱՆՎԱՄԲ ԺԷ. ԴԱՐԻ ԵՐԿՈՒ ԳՐԻՉ» ԳԻՐՔԸ

Խաչիկ Հարությունյան, Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ, Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2016 թ., 272 էջ + 16 էջ ներդիր Հրատարակվել է Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Խաչիկ Հարությունյանի «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը։ Գրքում ներկայացված է Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչների ձեռագրական գործունեությունը։ Նրանցից առաջինը՝ Միքայել Թոխաթեցին (գրչության տարիներ՝ 1606-1658 թթ.), ջալալիների արշավանքների

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ՀԱՅ ՁԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ

Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում. Ալբոմ-ուսումնասիրությունՍ. Մանուկյան, Դ. Ղազարյան,  Երևան, «Նաիրի» հրատարակչություն, 2016 թ., 120 էջ Հոկտեմբերի 28-29-ը Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցած «Նարեկացիական ընթերցումներ» միջազգային երկրորդ գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գրքի շնորհանդեսը: Ալբոմ-ուսումնասիրությունը հեղինակել են արվեստաբանական գիտությունների թեկնածուներ Սեյրանուշ Մանուկյանը և Դավիթ Ղազարյանը. վերջինս նաև Մատենդարանի աշխատակից է: Գրքում

Կիսվել

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԵԼ Է ԾՈՒՂՐՈՒԹԻ ՀԱԶԱՐԱՄՅԱ ԱՎԵՏԱՐԱՆԸ

Մ. Մաշտոցի անվանՄատենադարանի վերականագնման բաժնի աշխատակիցները Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում վերականգնել են տեղում պահվող հայկական մանրանկարչության գոհարներից մեկը՝ Ծուղրութի Ավետարանը:   Հայկական միջնադարյան մանրանկարչության արժեքավոր նմուշներից մեկը համարվող Ծուղրութի Ավետարանը նոր կյանք է ստացել: Քանի որ տեղի բնակիչներն Ավետարանը համարում էին գյուղի պահապանը, նրան վերագրում բազմաթիվ հրաշագործություններ և ոչ մի գնով չէին համաձայնվում թեկուզ

Կիսվել

ԱՎՐՈՐԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում:Սուրբ Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 8-ին, միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին, «Ավրորա» նախաձեռնությունը 20 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել Մատենադարանին: Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվում է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք այցելելու են

Կիսվել

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների», Երևան, 2016, 224 էջ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը լույս է ընծայել «Ցուցակ Մատենադարանի ձեռագիր Ղուրանների» հատորը, որն ընդգրկում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր Ղուրանների ընդարձակ նկարագրությունը: Ձեռագրացուցակը կազմել են Վահան Տեր-Ղևոնդյանը, Քնարիկ Սահակյանը, Վեներա Մակարյանը, Մովսես Խեչոն և Միհրան Մինասյանը։ Խմբագիրներն են Վ.Տեր-Ղևոնդյանը, Զ.Սողոմոնյանը և Մ.Խեչոն:Ձեռագրացուցակն առաջին անգամ ներկայացնում

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» 22-ՐԴ ՀԱՏՈՐԸ

«Բանբեր Մատենադարանի», Հ. 22, Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան,  Եր., 2015։ «Բանբեր Մատենադարանի» սույն համարում ընդգրկված են շուրջ երեքտասնյակ հոդվածներ, հաղորդումներ, գրախոսականներ, որոնք վերաբերում են մատենագիտական, բնագրագիտական, աղբյուրագիտական, պատմագիտական, բանասիրական, գրականագիտական, աստվածաբանական, երաժշտագիտական, գեղագիտական ու արվեստագիտական ամենատարբեր թեմաների (տե՛ս թվային տարբերակը): «Բանբերի» ներկա համարը բացվում է 2015 թվականի սեպտեմբերին առաջին անգամ կայացած «Նարեկացիական ընթերցումներ»

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԺԷ ՀԱՏՈՐԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հրատարակել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԷ հատորը, որ ներկայացնում է ԺԱ դարի հայ մատենագիրների երկերը։   Հատորում ընդգրկված բնագրերի գերակշիռ մասը նոր քննական-համեմատական բնագրեր են։   Հատորում ներառված են ՊԵՏՐՈՍ ԳԵՏԱԴԱՐՁ կաթողիկոսի («Շարականներ», «Յիշատակարան ստացողի». հրատ. պատրաստեց Խաչիկ Հարությունյանը), ԳՐԻԳՈՐ Բ ՎԿԱՅԱՍԵՐԻ («Սրբոյ Գրիգորի եւ Հայոց վերադիտողի Վկայասիրի, բան յորդորական վասն մոլորման զատկի»,

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ՝ ՄՈՍԿՈՎՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆ. ԳՈՅՈՒԹՅԱՆ ԼԵԳԵՆԴ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Մոսկվայի պատմության թանգարանում 2016 թ. մարտի 10-ին բացվել է «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսը, որտեղ Հայաստանի երեք խոշոր թանգարանները՝ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայաստանի պատմության  և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 160 ցուցանմուշի միջոցով  ռուս հանրությանն են ներկայացնում հայ ժողովրդի անցած ուղին և մշակութային արժեքները:  Մատենադարանի ցուցադրած նմուշներն այցելուներին լավագույնս ներկայացնում են հայ գրքարվեստի պատմությունը՝ 25

Կիսվել