ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ (ԱՀՀ) ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մաշտոցյան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) ղեկավարության նախագահ, «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Քերոլին Մուգարին, հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթնի Բարսամյանին և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռուզաննա Առուստամյանին։ Մատենադարանի տնօրենությունը հյուրերի հետ քննարկել է «Արմենիա Թրի Փրոջեքթ»-ի համագործակցության հեռանկարները՝ գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում տեղի ունեցող բարեփոխումերի, հետազոտական աշխատանքների արդյունքների

Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ և ԱՌևՏՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՎԱԼԴԻՍ ԴՈՄԲՐՈՎՍԿԻՍԸ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ, այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել նոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել արխիվապահոց և Վերականգնման բաժին:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ, Ն.Գ. ՊԱՐՈՆ ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԸ

Հյուրերը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ շրջել են Մատենադարանի թանգարանի սրահներում, ծանոթացել հայ և այլալեզու ձեռագրերի նմուշներին: Դեսպանին ներկայացվել է նաև Մատենադարանի արխիվի, թվայնացման ու ձեռագրերի վերականգնման բաժինների աշխատանքը: Այցի ավարտին կայացել է առանձնազրույց: Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի ջանքերը գրավոր ժառանգության պահպանման գործում և պատրաստակամություն հայտնել համագործակցել բոլոր հնարավոր ծրագրերով։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՀԱՄՄԱԴ ՄԵՀԴԻ ԻՄԱՆԻՓՈՒՐԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ և ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՄԵՀԴԻ ՍՈԲՀԱՆԻՆ՝ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼՖՐԵԴ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Բարձրաստիճան հյուրերը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ շրջել են Մատենադարանի թանգարանում և վերականգնման բաժնում, ծանոթացել պարսկահայ նկարիչ Անդրե Սևրուգյանին նվիրված նորաբաց ցուցադրությանը, հայ և օտարալեզու ձեռագրական ցուցանմուշներին, ինչպես նաև ձեռագրերի վերականգնման աշխատանքներին։ Այցի ավարտին Արա Խզմալյանը ներկայացրել է 2024 թվականի հունվարին Մատենադարանի պատվիրակության Իրան կատարած այցի արդյունքները և տարվա իրականացված համատեղ ծրագրերը: Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐՍԵԼԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿԱՐԴԻՆԱԼ ԺԱՆ ՄԱՐԿ ԱՎԸԼԻՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականը ՀՀ-ում Սուրբ Աթոռի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայր Ալեքսանդր Ռահինիայի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Զաքարիա ծ.վրդ. Բաղումյանի ուղեկցությամբ շրջել է Մատենադարանի ցուցասրահներում, ծանոթացել հայերեն և այլալեզու ձեռագիր նմուշներին։ Այցի ավարտին Արա Խզմալյանն առանձնազրույց է ունեցել Ժան Մարկ Ավըլինի և պատվիրակության անդամների հետ։

Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՍԻՄ-ԺՈՄԱՐՏ ՏՈԿԱԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի Նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԽԱԼԵԴ ԱԼ ԷՆԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն.Գ. ՏԿՆ. ՍԵՐԵՆԱԴ ՄՈՒՀԱՄԵԴ ՍՈԼԻՄԱՆ ԳԱՄԻԼԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Մատենադարանի ցուցասրահներում, այցելեցին արխիվապահոց և Վերականգնման բաժին: Առանձնազրույցի ընթացքում տնօրենն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջիկա ընտրություններին, որին առաջադրվել է Խալեդ Ալ Էնանիի թեկնածությունը, և Մատենադարանի անունից մաղթեց բարեհաջող արդյունքներ: Ներկայացվեց նաև Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների և կրթական

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ

ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել է թվայնացման և վերականգնման բաժինների աշխատանքին, եղել է ձեռագրապահոցում: ՀՀ Նախագահին մանրամասն ներկայացվել է ցուցադրությունների դիվերսիֆիկացման ծրագիրը, թվայնացման բնագավառում միջազգային գործընկերների հետ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերականգման և թվայնացման բաժինների նյութատեխնիկական բազայի արդիականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել մասնավորաբար Մատենադարանի տնօրենության ապրիլի 5֊10 Իտալիա գործուղման արդյունքներին,

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՏՆՕՐԵՆ ՍԱՆՋԱՅ ԳԱՐԳԸ

Մատենադարանի տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանի ուղեկցությամբ Սանջայ Գարգը այցելել է Արխիվի և Թվայնացման բաժիններ: Այնուհետև, Հնդկաստանի արխիվների տնօրենի հետ Մատենադարանի ղեկավարությունը քննարկել է հետագա համագործակցության հնարավորությունները, մասնավորաբար՝ ձեռագրերի և արխիվային վավերագրերի ուսումնասիրման, վերականգնման և թվայնացման ոլորտներում:

Կիսվել

ՎՐԱՍՏԱՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԻՈՐԳԻ ԱՄԻԼԱԽՎԱՐԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մարտի 25-27-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի և Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ, շրջել է Մատենադարանի թանգարանում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Կիսվել