ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Շվեյցարիայի Դաշնային արտաքին գործերի դեպարտամենտի Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանցին և Շվեյցարիայի Դաշնային ներքին գործերի դեպարտամենտի Մշակույթի դաշնային գրասենյակի տնօրեն Կարին Բախմանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, այցելել Վերականգնման բաժին և մասնավորապես ծանոթացել Արաբատառ

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎՈ ՀՅՈՒՊԱՏՈՍՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանին հայտնել է խորին երախտագիտություն՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին ցուցաբերած նշանակալի աջակցության համար։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այդ ուղղությամբ Մատենադարանի առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորություններն ու համատեղ իրականացվելիք աշխատանքները։

Կիսվել

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Մատենադարան են այցելել Թուրքիայի Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ, Գերապայծառ Տեր Վարդան թագադիր ծայրագույն վարդապետ Կիրակոս Գազանճյանը և Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի կաթողիկե հայոց առաջնորդ, Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը Հյուրերը հանդիպել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանին և տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանին, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները։ Նրանք այցելել են նաև Վերականգնման բաժին։

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ի ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱԽԹԱՆԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ Վախթանգ Աբրահամյանը ծանոթացել է Մատենադարանի ցուցադրություններին, այցելել վերականգնման նոր լաբորատորիաներ, մասնավորապես, ծանոթացել՝ «ԱրարատԲանկի» հովանավորությամբ բացված ձեռագրերի կենսաքիմիական հետազոտման լաբորատորիային և բանկի աջակցությամբ տեղադրված անվտանգության արտաքին համակարգին։ Մատենադարանի տնօրենությունը մասնակցել է նաև բանկի 35-րդ տարեկան հաշվետու նիստի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը։ Երկուստեք կարևորվել է վճռականությունը՝ հետայսու ևս գործակցել գրավոր ժառանգության պահպանման և

Կիսվել

SOTHEBY’S ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՏԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ հունիսի 14-17-ը Հայաստան են ժամանել միջազգային հեղինակավոր Sotheby’s Collectors Group-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (EMEA) տարածաշրջանի ղեկավար Ալինա Դեյվին և Sotheby’s-ի Մերձավոր Արևելքի և Հնդկաստանի նախագահ Էդվարդ Գիբսը։ Հյուրերը շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը, գիտահետազոտական և վերականգնողական գործունեությանը, ինչպես նաև Մատենադարանի միջազգային համագործակցության ծրագրերին։ Այցը կարևոր

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐՀԻԱՊԱՏԻՎ ՏԵՐ ԳԵՒՈՐԳ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆԸ

Գեւորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը շրջել է Մատենադարանի ցուցասրահներում, այցելել է վերականգնման բաժին, ինչպես նաև Արաբատառ ձեռագրերի ուսումնասիրման և վերականգնման նորաբաց լաբորատորիա:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԿԱՌԼՈՍ ԿԱՄՊՈՆ

Քննարկվել են ԱՄՆ-ում Մատենադարանում պահվող քրիստոնեական հարուստ ժառանգության հանրայնացման ծրագրերը: Գործադիր տնօրենը շրջայց է կատարել Մատենադարանում, ծանոթացել ցուցադրություններին:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԵՐՄԵԿ ԿՈՇԵՐԲԱԵՎԸ

Նախարարի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի,Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի և Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջել է Մատենադարանի ցուցասրահներում, այցելել է վերականգնման բաժին: Նախարարը հատուկ ուշադրության է արժանացրել Մատենադարանում պահվող հայատառ ղփչաղերեն ձեռագրերին:

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է FUNDAÇÃO CALOUSTE GULBENKIAN ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՆՏՈՆԻՈ ՖԵՅՋՈՅԻՆ

2026 թ. մարտի 24-ին Լիսաբոնում Մատենադարանի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի ղեկավարության, հիմնադրամի աշխատակիցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը կազմակերպել է Հիմնադրամի Հայ համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը: Արա Խզմալյանը ներկայացրել է Մատենադարանի գործունեությունը միջազգային գիտական համագործակցության, ձեռագրերի վերականգնման, ցուցադրության և ռազմավարական այլ ոլորտներում: Հանդիպման ընթացքում կարևորվել է «Մատենագիրք Հայոց» մատենաշարի հրատարակման

Կիսվել