ՋՈՆ ՄԱԼԿՈՎԻՉՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2017 թ. հոկտեմբերի 9-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարան է այցելել աշխարհահռչակ դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը: Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ Ջոն Մալկովիչը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում:  Ինչպես հաղորդում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պաշտոնական կայքէջը, Ջոն Մալկովիչը Հայաստանի Հանրապետություն է այցելել հոկտեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցելու

Կիսվել

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

Հոկտեմբերի 9-11 Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում կայացած Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցության (ՀՈՒՄԸ) 13-րդ գիտաժողովի մասնակիցները Երևանում աշխատանքներն ավարտելուց հետո այցելեցին Լեռնային Ղարաբաղ: Այցելության երկու օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու հայկական ճարտարպետության հուշարձանները, Շուշիում այցելեցին կերպարվեստի պետական թանգարան: Ճանաչողական նպատակ հետապնդող այս այցը խորն ազդեցություն ունեցավ օտարազգի հայագետների վրա: Հատկապես տպավորիչ էր այցելությունը Գանձասարի վանքին

Կիսվել

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻՆ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին և ճարտարապետ Արթուր Մեսչյանին:Հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման և Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:Նախագահ Սահակյանը կարեւորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն

Կիսվել

ԱՐՔԱՅԱԶՆ ՉԱՐԼԶՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Մայիսի 28-ին Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը այցելեց Երևան: Իր մասնավոր այցը սկսելով որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Զվարթնոց օդանավակայանում արքայազնին դիմավորեց «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը, որի հրավերով է Հայաստանում գտնվում Ուելսի արքայազնը: Արմեն Սարգսյանն արքայազնին ուղեկցեց Մատենադարան, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Հրաչյա Թամրազյանը:Այդ մասին տեղեկացնում են «Երևան, իմ սեր» ծրագրի

Կիսվել

Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Մատենադարան

Երևանում երեկ տեղի ունեցած ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի նպատակով Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր շարունակում է իր պաշտոնական այցը: Ծրագրի շրջանակներում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանը` նա ուղևորվեց Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ – թանգարան` Մատենադարան:   Մատենադարանում եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրեցին թանգարան – ինստիտուտի առօրյա գործունեությունը և պահվող ֆոնդը:

Կիսվել

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

«Ես հիացած եմ Մատենադարանի ձեռագրական ժառանգությամբ։ Թուրքմենստանը ևս հարուստ մշակութային ժառանգություն ունի՝ շուրջ 12 հազար ձեռագիր, որոնք ուսումնասիրվում և վերականգնվում են։ Գիտնականների և փորձի փոխանակման լուրջ հնարավորություններ կան»,–ասաց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հավելելով, որ Հայաստանի և Թուրքմենստանի նոր սերունդն արդեն իսկ բացառիկ մշակութային ժառանգություն ունի։   Թուրքմենստանի նախագահն իր հիացմունքը հայտնեց Մատենադարանի ձեռագրական ժառանգության կապակցությամբ՝ հատկապես տպավորված Մատենադարանի

Կիսվել

ՀԱՅՆՑ ՖԻՇԵՐ. ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՁԵՌԱԳՐԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԱՆՁԵՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net — Այսօր` հունիսի 26-ին Ավստրայի նախագահ Հայնց Ֆիշերը տիկնոջ` Մարգիթ Ֆիշերի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան: Նրան ուղեկցում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:  Նախագահին ուղեկցող էքսկուրսավարուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆիշերը մեծ հետաքրքրությամբ էր դիտում ցուցանմուշները, ակտիվ հարցեր էր տալիս: Վերջում նախագահը փոքրիկ գրություն թողեց Մատենադարանի պատվավոր հյուրերի

Կիսվել

ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԲՐՈՆԻՍԼԱՎ ԿՈՄՈՐՈՎՍԿԻՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին տիկնոջ` Աննա Կոմորովսկայի հետ այցելեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մատենադարան: Նրանք ծանոթացան հայ գրքի պատմությանը, մանրանկարչության տեխնիկաներին և հնում օգտագործվող գույների ստացման պատմությանը:Բացի մշտական ցուցադրությունից, նրանք ծանոթացան նաև ժամանակավոր ցուցադրության հետ, որտեղ ներկայացված են 5-13 դդ մագաղաթյա գրքեր և պատառիկները:   Լեհաստանի նախագահը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին նվիրեց 1505

Կիսվել

ՍԵՐԲԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Այսօր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ:  Նախագահ Տադիչը շրջեց Մատենադարանի հիմնական ցուցադրությունների և Կիլիկիայի մանրանկարչության բացառիկ ցուցադրությունների սրահներում:  Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը Մատենադարանի հուշամատյանում գրառում կատարեց հետևյալ բովանդակությամբ. «Շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել եք մեր պատվիրակության համար»:  Մատենադարանի տնօրեն Հրաչիկ

Կիսվել