«ՄԱՏՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱՑ» ԵԶԱԿԻ ՁԵՌԱԳԻՐԸ
Մաշտոցյան Մատենադարանի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջև գոյություն ունեցող համագործակցության շրջանակում, հատուկ արարողակարգով, ցուցադրվել է «Մատյան Մարդասիրաց» եզակի ձեռագիրը, որն ամփոփում է «Ավրորայի» հերոսների և դափնեկիրների պատմությունները՝ 365 բառով, ինչպես նաև արտացոլում «Ավրորայի» ամբողջ գործունեությունը: Հատուկ ցուցադրությունն 8-րդ անգամ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը՝ ապրիլի 24-ին՝ Մատենադարանի քարտեզների սրահում: «Մատյան Մարդասիրաց»-ը ստեղծվել